Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Դատական համակարգում փոփոխությունները արմատական չեն․ արդարությունը վերականգնելու մեխանիզմներ չեն ստեղծվել

May 14, 2021

News

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«ՍիվիլՆեթի» մայիսի 11-ին կազմակերպած «Փոխվե՞լ է արդյոք դատական համակարգը Փաշինյանի կառավարման ժամանակ» թեմայով քննարկման բանախոսներն էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցը։

 

Առանձնացրել ենք Ա․ Սաքունցի մի քանի կարևոր դիտարկումներ։ 

 

Խոսելով դատական համակարգի՝ որպես արդարադատություն իրականացնող մարմնի մասին՝  Ա․ Սաքունցը նշեց, որ այն պնդումը, թե այն փոփոխությունների է ենթարկվել, չի համապատասխանում իրականությանը, ինչի պատճառով հանրության շրջանում դրա նկատմամբ ձևավորված վստահություն չկա։

 

Փոփոխությունների բացակայության մասին են խոսում մի շարք փաստեր։ Նախ, չիրականացվեց անցումային արդարադատության կոնցեպտը, որը նախատեսում էր ստեղծել մեխանիզմներ, որոնք թույլ կտային դատական համակարգում կրճատել այնպիսի դատավորների թիվը, որոնք պատասխանատվություն են կրում ՄԻԵԴ այն որոշումների համար, որոնցում Հայաստանը համարվում է մարդու իրավունքները խախտած երկիր։ 

 

Այնուհետև, անդրադառնալով Փաստահավաք հանձնաժողովին` Ա. Սաքունցը նշեց, որ դա կարող էր լինել այն մարմինը, որի կողմից հավաքագրված տվյալները թույլ կտային առաջարկներ ներկայացնել դատաիրավական համակարգում փոփոխություններ կատարելու համար` ամբողջական պատկերացում կազմելով դրա մասին։

 

Մյուս կողմից դատարանը միայն քրեական արդարադատություն իրականացնող մարմին չէ, այլև քաղաքացիական և վարչական, որոնց մասին ընդհանրապես պատկերացում չկա։

 

Բացի դրանից՝ պետությունը պատասխանատվություն է կրում նաև անհիմն, կեղծ հիմնավորումներով կալանավորված անձանց համար. նրանց համար չեն ստեղծվել մեխանիզմներ, որոնք թույլ կտային իրենց հանդեպ արդարությունը վերականգնել։

 

Ըստ Ա. Սաքունցի․ «իշխանությունը գտնում է միայն հատվածային մոտեցումները, ինչը ամենևին բարեփոխում չէ, և չի կարող առողջացնել կամ ձևավորել այն դատաիրավական համակարգը, որը կարող էր երաշխավորել արդարադատության իրականացնումը»։ Միաժամանակ, իշխանության անձնավորված մոտեցումը փաստում է համակարգային մոտեցման բացակայության  մասին։

 

Այսպես, դատական համակարգում փոփոխությունների իրականացումը կրում է միայն հատվածային բնույթ, և նախընտրական փուլում պետք է խոսել համակարգային խնդիրների և դրանց լուծումների մասին և ոչ փոփոխությունների մասին պնդումների, որոնք արմատական ու առանցքային չեն

 

Ամբողջական տեսանյութը կարող եք դիտել․

 

views: 56

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color