Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Իշխանությունները,  ունենալով ինստիտուցիոնալ բոլոր  լծակները՝ լուծելու այդ հարցը, ոչ մի քայլ չարեցին, որ քննարկումները տեղափոխվեն  սահմանադրական մարմինների քննության շրջանակ

March 10, 2021

Publications | News

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Իշխանությունը ոչ մի քայլ չարեց, որ քննարկումները գտնվեն սահմանադրական մարմիների քննության շրջանակում, սա է ամբողջ խնդրիրը, - այս կարծիքն է հայտնում ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը՝ Civilnet-ի եթերում՝ Հայաստանում ճգնաժամի հաղթահարման իրավական ուղիները թեմայով քննարկմանը։

 

Նրա կարծիքով՝ իրավական լուծումները հիմնված են սկզբունքների վրա։

 

Ըստ Սաքունցի՝ փոխանակ փորձեր արվեն թեթևացնելու Հանրապետությունում տիրող ճգնաժամը, ձեռնարկված գործողությունները ավելի են խորացնում ստեղծված իրավիճակը։

 

Անդրադառնալով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի արած հայտարարությանը՝ Ա․ Սաքունցը նշեց, որ այն հակասում է Սահմանադրությանը, քանի որ ներկայացնում է քաղաքական պահանջ․ իր հերթին նախագահը չբավարարեց վարչապետի պահանջը առ այն, որ Գլխավոր շտաբի պետը հրաժարական տա․ այդ քայլը, ըստ նրա, հանգեցրեց իրավիճակի բարդացման։ Իշխանությունները,  ունենալով ինստիտուցիոնալ բոլոր  լծակները՝ լուծելու այդ հարցը, ոչ մի քայլ չարեցին, որ քննարկումները տեղափոխվեն  սահմանադրական մարմինների քննության շրջանակ։

 

Հղում անելով ՀՀ Սահամանադրության մեջ առկա խնդիրներին՝  նշեց նաև, որ Սահամանադրությամբ նախատեսված չեն լուծումներ այսպիսի ֆորսամաժորային իրավիճակների համար։ Արթուր Սաքունցը դիտարկեց․ «Երկու անգամ վարչապետի թեկնածու չի ընտրվում, և արդեն կազմակերպվում են արտահերթ ընտրություններ․ դրանից հետո լրացուցիչ փաստարկ պե՞տք է՝ հիմնավորելու համար, որ Սահմանադրությունը պիտանի չի»։

 

Ըստ Արթուր Սաքունցի՝ խնդիրը կայանում է ոչ թե կառավարման ձևի փոփոխությանը մեջ՝ լինի դա նախագահական, թե կիսանախագահական, այլ պառլամենտական ոչ արդյունավետ վերահսկողություն սահմանելու մեջ։

 

views: 81

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color