Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Ձայնագրության մեջ հիշատակված դատավորն այլևս առնչություն չպետք է ունենա Մարտի 1-ի գործի հետ. Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

September 17, 2018

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի՝ հրապարակված ձայնագրության հարցում երկու գործոն կա. առաջինը հենց գաղտնալսման փաստն է, երկրորդը՝ խոսակցության թեման: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Սաքունցի խոսքով՝ նման գաղտնալսումներ տարբեր երկրների պատմության մեջ եղել են:

Նա հիշեցրեց ԱՄՆ-ում տեղի ունեցած երկու դեպք. Ութերգեյթյան սկանդալային գաղտնալսումը, որի արդյունքում հետագայում ընտրված նախագահը հրաժարական տվեց, մյուսը՝ Հիլարի Քլինթոնի նամակագրությունը, որի գործը մինչև հիմա քննվում է: Ըստ նրա՝ տեխնիկական միջոցների զարգացումը հանգեցնում է ռիսկերի ավելացման. ռիսկերի, որն ուղղակիորեն առնչվում է նամակագրության գաղտնիությանը, հաղորդակցության գաղտնիությանը, նաև անձնական կյանքին միջամտությանը:

«Կարող եք ասել՝ եթե երկու պաշտոնյաներ խոսում են, էլ ի՞նչ անձնական կյանքի մասին է խոսքը: Բայց մենք ունենք փաստեր, երբ գաղտնալսվում են նաև անձնական նամակագրությունները: Մենք բազմիցս բարձրացրել ենք, որ ունենք բավարար հիմքեր՝ կասկածելու, որ նախորդ ավտորիտար կառավարման ժամանակ մեր՝ քաղաքացիների, քաղաքական ընդդիմադիր գործիչների, հասարակական գործիչների հեռախոսային խոսակցությունները, անձնական կամ գործնական նամակագրությունը գաղտնալսվել է՝ առանց դատարանի որևէ որոշման, ապօրինաբար»,- հավելեց Արթուր Սաքունցը:

ՀՔԱՎ գրասենյակի ղեկավարն այնքան էլ չի կարևորում, թե ինչ են խոսել ուժային կառույցների ղեկավարները, էական է այն, որ քրեորեն հետապնդելի բան է տեղի ունեցել. «Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են լսել, ինչ են խոսել, պարզապես գաղտնալսում իրականացնողները պետք է իմանան, որ դա անթույլատրելի է, քրեորեն հետապնդելի է: Արտառոց է նաև այն, որ արդեն գաղտնալսում են հենց պոտենցիալ գաղտնալսում իրականացնողներին»:

Արթուր Սաքունցը, միաժամանակ, հեռախոսազրույցի բովանդակությունը երկրի ազգային անվտանգությանը սպառնալիք չի համարում. «Դա կլիներ այն դեպքում, եթե, ենթադրենք, գաղտնալսեին պաշտպանության նախարարին կամ երկրի ղեկավարին, որոնք ազգային անվտանգության կամ երկրի պաշտպանության բնագավառի հարցեր են քննարկում: Բայց այս փաստը ցույց է տալիս, որ նման վտանգներ կան: Եթե ԱԱԾ պետը չի կարողանում ապահովել իր հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը, ապա ինչո՞ւ պետք է ես երաշխիք ունենամ, որ իմ հեռախոսային խոսակցությունները չեն կարող գաղտնալսվել, էլ չեմ խոսում վարչապետի կամ պաշտպանության նախարարի մասին: Այսինքն՝ շատ լուրջ անելիքներ կան այստեղ»: Փոխարենը նա ուշադրություն է հրավիրում զրույցի թեմայի վրա. այստեղ Արթուր Սաքունցի հիմնական մտահոգությունը դատական իշխանության հետ առնչությունն է:

«Եթե դատավորը զանգահարում է ԱԱԾ տնօրենին, իհարկե՝ ես հավատում եմ, որ անմիջապես ԱԱԾ պետը չի խոսել, բայց դա նրան չի ազատում պատասխանատվությունից, որ կարող է նման ցուցում տված լինել: Չէ՞ որ վարչապետն է ասել, որ որևէ զանգ չպետք է լինի դատավորին: Եվ այդ դատավորն էլ, կարծում եմ, այլևս որևէ առնչություն չպետք է ունենա Մարտի 1-ի գործի հետ, քանի որ ինքն արդեն կասկածելի է անաչառության մասով»,- եզրափակեց Արթուր Սաքունցը: Մանրամասները՝ տեսանյութում: 

factor.am

https://youtu.be/ruoL-3E0R2Y

views: 838

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color