Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Ընտրական գործընթացներում առաջնահերթը քաղաքացի ու ընտրող լինելու արժանապատվության զգացումն է

June 3, 2022

Multimedia

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

ժողովրդավարության հայկական ֆորումին ՀՔԱՎ Ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման բաժնի համակարգող Վարդինե Գրիգորյանը նշում է, որ ընտրական բարեփոխումները երբեք ավարտված չեն, քանի որ անդադար տեխնիկական, քաղաքական առումներով փոփոխություններ են կատարվում, որոնք պետք է արտացոլվեն դրանցում։

 

«Ինչ-որ տեղ, երևի թե, ավելի ճիշտ էր, որ 2018 թ․-ին չստացվեց փոփոխություններ իրականացնել, որովհետև դրանք բավականին սպոնտան էին, ու թեև փաթեթն ընդհանուր առմամբ պատրաստ էր, բայց ակնհայտ էր, որ այն ժամանակ մենք չունեինք ընտրությունների նկատմամբ այնպիսի սպառնալիքներ, ինչպիսիք ունեինք, օրինակ, 2021 թ․-ին։ Ըստ էության, ամեն ինչ պարզ էր ու կոնսոլիդացնելու էր հեղափոխության ստեղծած արդյունքը։ Այս առումով առանձնապես բան չէր փոխվելու։ Բայց ժամանակահատվածը, որը տրվեց մեզ դրանից հետո ու հատկապես այն գործընթացը, որը համակարգում էր արդեն նախկին պատգամավոր Համազասպ Դանիելյանը, մեզ հնարավորություն տվեց շատ համակարգային մոտենալ ընտրական գործընթացներին»։  

 

Վարդինեն կարծում է, որ կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունն ամենաէականն ու առավել հաջողված էր, որովհետև իրականում ստեղծվեցին այն պայմանները, որում կուսակցությունները ցանկության  և պատասխանատվության դեպքում կարող են շատ լավ գործունեություն ծավալել։ Սակայն այն ժամանակ կուսակցություններն առանձնապես հետաքրքրված չէին փոփոխությունների բովանդակությամբ և հետագայում էլ չէին տեսնում կուսակցությունների դերը ընտրական գործընթացներում ԱԺ ընտրությունների մակարդակից դուրս, ինչը, փաստացի, նպաստեց նրան, որ երբ խոսում ենք ընտրական բարեփոխումների մասին, ակամայից ստացվում է, որ կար տարանջատում ՏԻՄ և մյուս ընտրական գործընթացների մեջ։ 

 

«Ժողովրդավարության դեպքում կուսակցությունները պետք է կայանալու, զարգանալու, մասնակցելու հնարավորություններ ունենան, ոչ թե այդ մասնակցությունը պարտադրվի կամ նրանք զրկվեն մասնակցության հնարավորությունից»։ 

 

Վ․ Գրիգորյանը նշում է, որ որպես քաղաքացիական հասարակություն, փաստացի, բոլորից ունենք պահանջներ։ Արդարադատության նախարարությունից այս պահին ունենք պահանջ բարեփոխումներն ամբողջականցնելու, ինչքան որ հնարավոր է դա՝ հաշվի առնելով 2021 թ․-ին տեղի ունեցած բազմաթիվ ընտրությունները և դրանց արդյունքում ի հայտ եկած խնդիրները։ Կարծում եմ, որ այստեղ շատ կարևոր է պատասխանատվության մեխանիզմների ավելի լավացումը, որովհետև օրինակ՝ կարևոր փոփոխություններից,   որ ստացվեց կուսակցությունների մասին օրենքին զուգահեռ, բայց ոչ՝ ընտրական օրենսգրքին, դա պատասխանատվությունն էր ֆինանսական կամ այլ տարբեր խնդիրների համար։ Սրանք շատ հստակ ու լավ շարադրված են օրենսգրքերում՝ կուսացություններին ֆինանսավորելու հետ կապված, սակայն պակաս են ներկայացված ընտրական օրենսգրքով։ Ընտրական օրենսգրքով, կարծում եմ, խնդիր էր նաև այն, որ կար չհիմնավորված վախ ավելի շատ կարգավորումներ ունենալու, հատկապես ավելի շատ պատժիչ մեխանիզմներ ունենալու։ 

 

Ինչ վերաբերում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, Վարդինեն նշում է, որ քաղաքական կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից ամբողջական մոտեցումը շատ կարևոր է, ու այս տեսանկյունից առաջարկությունները, որ նաև հնչեցնում էին միջազգային մեր գործընկերները, այն էր, որ ընդանրապես քաղաքական ֆինանսավորումը լինի մեկ աղբյուրով և ամբողջությամբ վերահսկելի։ 

 

Ոստիկանության առումով Վարդինեն նշեց, որ  վերջին տարիներին ընտրական գործընթացներում ավելի արդյունավետ են ներագրավվում, բայց անելիքներ դեռ էլի կան։

 

Ընտրական գործընթացներում, ըստ Վարդինե Գրիգորյանի, առաջնահերթը արժանապատվության զգացումն է, որը վերականգնվեց ՀՀ-ում հեղափոխությունից հետո, դա քաղաքացի ու ընտրող լինելու արժանատվությունն էր։

 

views: 31

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color