Activities | Legal Support | Legal Support | Media about us | Publications | News | Multimedia
Deutsche Welle News-ն անդրադարձել է ՌԴ քաղաքացի Դմիտրի Սետրակովի առևանգման դեպքին։
Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 8-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ահազանգ էր ստացել, որ ՌԴ քաղաքացի Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովը 2023 թվականի դեկտեմբերի 6 կամ 7-ին ՀՀ տարածքում՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ձերբակալվել է 102-րդ ռազմական բազայի ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից և տեղափոխվել ռուսական ռազմաբազայի տարածք։
Deutsche Welle News-ի հետ զրույցում ՀՔԱՎ-ի փաստաբան Անի Չատինյանը նշել է, որ ՀՀ տարածքում անձի անձնական ազատությունը կարող է սահմանափակվել միայն ՀՀ իրավապահ մարմինների կողմից և ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցները չունեն որևէ իրավասություն իրականացնելու նման գործողություններ ՀՀ տարածքում։ Չատինյանը նշել է, որ ՀՔԱՎ-ը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կանխելու Հայաստանի կողմից Դմիտրի Սետրակովի հնարավոր արտահանձնումը։