0 8000 12 11

FREE Hotline to report human rights violations

(Armenian) Ընտրական վարքը. 2018թ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետահայաց հետազոտություն

September 2, 2019

Activities | Reports|Information Papers|Brochures | Electoral Process | Right to Vote and to Participate in a Referendum | Publications | Civilian Oversight and Monitoring

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

2018թ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կայացումն առանձնահատուկ քաղաքական իրադարձություն էր. իբրև ժողովրդական հեղափոխության ինստիտուցիոնալ հանգրվան։ Դրա առանցքային նպատակներից էին ազատ և արդար ընտրական ինստիտուտի կայացումը, վերջինիս հանդեպ հանրային վստահության բարձրացումը և ընտրությունների միջոցով լեգիտիմ խորհրդարանի ձևավորումը: 

 

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտորդությունն իրականացնող թե՛ տեղի, թե՛ միջազգային առաքելությունները, այդ թվում «Անկախ դիտորդ» դաշինքը, իրապես դրական գնահատականներ են տվել դրանց՝ ընդգծելով քաղաքացիների ազատ կամարտահայտումը և ընդհանուր առմամբ՝ ընտրությունների լեգիտիմ բնույթը։

 

2018թ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակից կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների քարոզարշավի հետահայաց գնահատականների և քարոզարշավի՝ հանրային ընկալման հետազոտությունները նախաձեռնվել են խորապես ըմբռնելու այդ առանձնահատուկ քաղաքական իրադարձությունը մի կողմից քաղաքական գործիչների ընկալման մակարդակում, իսկ մյուս կողմից՝ հանրային կարծիքի մակարդակում՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանում քաղաքական մրցապայքարի մշակույթի զարգացմանն ու մասնակցության արդյունավետության բարձրացմանը: 

 

Հետազոտության նպատակն է մեկնարկային տեղեկատվություն տրամադրել քաղաքական գործընթացներում քաղաքական գործիչների և ընտրողների ընտրական վարքի՝ մասնակցության ձևերի, շարժառիթների և նախապատվությունների վերաբերյալ՝ ապագա ընտրական գործընթացներում տարբեր գործոնների սպեկտրի դիտարկման և գնահատման, ինչպես նաև ընտրողների և կուսակցությունների փոխադարձ ակնկալիքների հստակեցման ու կարծիքները լսելի դարձնելու համար։ Հաշվի առնելով, որ սույն երկբաղադրիչ հետազոտությունը դիտարկում է փաստացի առաջին չվիճարկվող ընտրությունները՝ հավակնոտ կլիներ կարծել, թե այն կարող է սպառիչ տեղեկատվություն տրամադրել ընտրական վարքի վրա ազդող գործոնների և այդ վարքի դրսևորման ձևերի վերաբերյալ։ Միաժամանակ 2018թ դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել աննախադեպ իրադարձությունների արդյունքում, ինչն ինքնին նշանակում է, որ հետազոտության վերհանած գործոնններին անհրաժեշտ է մոտենալ որոշակի վերապահումով և չակնկալել նրանց նույնական ազդեցությունը հերթական ընտրությունների ժամանակ։ 

 

Զեկույցում արտացոլված գիտելիքը և քննական վերլուծությունը նախ և առաջ հասցեագրված են հայաստանյան կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին և անհատ քաղաքական գործիչներին, բայց և այնպես կարող են դիտարժան լինել հայաստանյան քաղաքական գործընթացներով հետաքրքրված յուրաքանչյուրի համար։ Զեկույցն ամփոփում է 2018թ նոյեմբեր-դեկտեմբերին նախընտրական քարոզչության ընթացքում կատարված դիտարկումների ու հարցազրույցների, 2019թ մայիս - հունիս ամիսներին ԱԺ արտահերթ ընտրությունների թեկնածուների հետ իրականացված խորքային հարցազրույցների և ընտրողների շրջանում կատարված քանակական հետազոտության արդյունքները։

 

Զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

 

Ուսումնասիրությունն իրականացվել է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի անդամ եւ գործընկեր կազմակերպությունների կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման եւ մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակներում։


#Elections4All


Սույն հրապարակումը թողարկվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Սույն հրատարակության բովանդակության համար պատասխանատու է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը եւ այն պարտադիր չէ, որ արտացոլի Եվրոպական միության տեսակետները:

 

views: 1800

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color