Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Խոշտանգման վտանգ՝ ՀՀ-ից արտահանձնման դեպքում

May 6, 2024

Activities | Legal Support | Լրատվականները մեր մասին | Multimedia

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Փետրվարի սկզբին Հայաստանի սահմանին ձերբակալված, այնուհետև կալանավորված բելառուսցի 24-ամյա Մաքսիմ Վաիտկիավիչուսի պաշտպանական խումբը շարունակում է ահազանգել՝ Բելառուսի արտահանձնման պահանջի բավարարումը կարող է վտանգ է նրա և նրա ընտանիքի կյանքի համար։

 

Մաքսիմը Հայաստանի սահմանը Վրաստանից հատել էր փետրվարի 7-ին․ նրան անմիջապես ձերբակալել էին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները։ Երկու օր անց Տավուշի մարզի դատախազությունը, հիմք ընդունելով այն, որ երիտասարդի նկատմամբ Բելառուսը հետախուզում է հայտարարել՝ զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով, 40 օրով կալանքի տակ է առել Վաիտկիավիչուսին։

 

Այնինչ, պաշտպանական կողմն ահազանգում է՝ Վաիտկիավիչուսը դեռևս 2020 թվականին իր քաղաքական հայացքների համար բերման է ենթարկվել և 15 օր պահվել կալանքի տակ՝ ենթարկվելով խոշտանգման։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի խոսքով՝ Գլխավոր դատախազությունը և դատարանը, անտեսելով Բելառուսում մարդու իրավունքների զանգվածային և անմարդկային խախտումների փաստերը, որոնց մասին կան հարյուրավոր զեկույցներ, հայտարարություններ միջազգային կազմակերպությունների, կառույցների, առանձին պետությունների կողմից, հիմք է ընդունում բռնապետական ռեժիմի հավաստիացումները։

 

«Երաշխավորում ենք, որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան Մաքսիմ Վաիտկիավիչուսին Բելառուսի Հանրապետությունում տրամադրելու են պաշտպանության համար բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ փաստաբան, նա չի ենթարկվի խոշտանգումների, դաժան, անմարդկային, արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի կամ պատժի»,- նշում է Բելառուսը։

 

Այնինչ Անի Չատինյանը հակադարձում է՝ այդ մի քանի նախադասությունը որևէ ձևով աղերս չունի եվրոպական կոնվենցիաներով երաշխավորված իրավունքների խախտումը բացառելու հետ։

 

Մաքսիմ Վաիտկիավիչուսը դեռևս մարտին դիմել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ քաղաքական ապաստան հայցելով։ Մինչև օրս դիմումին դեռևս պատասխան չի ստացվել։

 

Այսօր հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում Բելառուսի 3 քաղաքացի կա, նրանցից Յարոսլավ Նովիկովը նույնպես սպասում է ապաստան ստանալու մասին իր դիմումին։ Factor TV-ն Գլխավոր դատախազությունից փորձեց հասկանալ՝ ե՞րբ և ի՞նչ հիմքով ենք Բելառուսից պահանջում արտահանձնել քաղաքացիներին, գերատեսչությունը խնդրեց գրավոր հարցում ուղարկել։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

© factor.am  Ռոզա Վարդանյան



views: 51

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color