Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Քաղհասարակությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջում է գործուն քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային արժեքների ոչնչացումը կանխելու համար

April 7, 2021

Peacebuilding | Peaceful Regulation of Conflicts | Multimedia

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

2020թ․, նոյեմբերի 9։ Պատերազմը դեռ չէր ավարտվել, երբ համացանցում տեսանյութ տարածվեց․ ադրբեջանցիները պղծում են Քաշաթաղի շրջանում գտնվող արցախյան առաջին պատերազմի տարիներին զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանը։

 

2020թ․, նոյեմբերի 10։ Պատերազմն ավարտված է, իսկ ադրբեջանցիների ձեռքի տակ մնացած 1000-ից ավելի պատմամշակութային արժեք հայտնվել է մշակութային ցեղասպանության վտանգի առաջ։ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանի խոսքով՝ այդ ագրեսիան զսպելու գործիքակազմ կա։ «Այլ հարց է, թե ինչքանով է այդ գործիքակազմն արդյունավետ և ինչքանով է հնարավոր այն ռեակտիվ ձևով օգտագործել և փրկել մշակութային ժառանգությունը։ Ես հիմա խոսում եմ քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների անունից, որոնք կարող էին նամակ ուղղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որն արել ենք օրեր առաջ։ Կարող են նաև փաստագրական աշխատանքներ անել»,- ասում է Ամիրյանը։

 

Փաստահավաք աշխատանք էլ է արվում՝ պատերազմի օրերից սկսած, որի արդյունքում ադրբեջանական ագրեսիային զոհ գնացած մի շարք այլ հուշարձանների մասին վկայություններ են հավաքագրվել։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավական վերլուծությունների բաժնի մասնագետ Անահիտ Ղազարյանը նշում է՝ այժմ փորձում են այդ դեպքերի մասին վկայող արբանյակային լուսանկարները ստանալ, որ հնարավոր լինի փաստերով ապացուցել։

 

Թե ինչու և ինչքան է յուրաքանչյուր հուշարձանը կարևոր՝ քաղհասարակության կազմակերպությունները մանրամասն ներկայացրել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված նամակում։ Ոչ միայն ոչնչացման, այլ փաստերի խեղաթյուրման վտանգ կա։ Հենց դրա վրա է քաղաքացիական հասարակությունը կենտրոնացնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունը։


views: 137

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color