Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Փաշինյանը Պուտինի այս ավանտյուրային մասնակցելով՝ լեգիտիմացրեց զենքի կիրառումը ՀՀ քաղաքացիների դեմ․ Արթուր Սաքունց

January 11, 2022

Multimedia

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Factor TV-ի հարցազրւյցը ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:

 

-Պարո՛ն Սաքունց, այսօր տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների առցանց կոնֆերանսը, ուր գլխավոր հարցը Ղազախստանն էր։ Ուշագրավ էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գնահատականները, ըստ նրա՝ Ղազախստանում կիրառվել են Մայդանի տեխնոլոգիաներ՝ տեղեկատվական աջակցությամբ․ «Օգտագործվել են լավ կազմակերպված և լավ վերահսկվող զինյալների խմբեր։ Ղազախստանում իրադարձությունները ոչ առաջին, ոչ էլ վերջին փորձը չէ արտաքին միջամտության պետությունների ներքին գործերին։ ՀԱՊԿ-ում ձեռք առնված միջոցառումները պարզ ցույց տվեցին, որ մենք թույլ չենք տա գունավոր հեղափոխության սցենարներ կիրառվեն։ Համացանցով, սոցցանցերով մարդկանց ներգրավում են բողոքի գործողությունների»:

Ինչպե՞ս եք գնահատում ՌԴ նախագահի այս պնդումները, ո՞վ է կանգնած Ղազախստանի իրադարձությունների հետևում։ Իսկապե՞ս դրսից էր հրահրված բողոքի ալիքը Ղազախստանում, և ինչո՞ւ է Պուտինն այսպիսի գնահատականներ տալիս:

 

-Այն, որ Վլադիմիր Պուտինն այսպիսի գնահատականներ էր տալու, ոչ մի կասկած չկար: Այն, ինչ մեջբերում է նա իր խոսքում, բացարձակապես իրականությանը չի համապատասխանում:

 

Մայդանում՝ կոնկրետ Ուկրաինայում զինված խմբավորումների մասին խոսել՝ խաղաղ ցուցարարներին նման վերագրում անելով, չի համապատասխանում իրականությանը, ավելին՝ երբ ուժ գործադրվեց ցուցարարների նկատմամբ, դրանից հետո նոր սկսվեց հակադարձումը, բայց որևէ փաստ, որ ցուցարարների կամ բողոքի ցույցի մասնակիցների կողմից զենք է կիրառվել, այդպես էլ չբերեցին, հետաքննությունը նման տվյալներ չի բերել: Բայց ցանկացած երկրում բողոքի ցույցը որակում են որպես ահաբեկչություն, ահաբեկչություն՝ հենց բռնապետական ռեժիմի շահերի տեսակետից: Ի դեպ՝ ուշագրավ է, որ, այնուամենայնիվ, ընդունում են, որ ցույցերը առաջին երկու օրերին խաղաղ են եղել, նույնիսկ Լուկաշենկոյի նման դիկտատորն ասում է՝ կան ինչ-որ պատճառներ, այնուամենայնիվ, դրանից օգտվում են դրսի ինչ-որ ուժեր: ՀԱՊԿ այսօրվա գագաթաժողովն ընդամենը նպատակ ուներ հիմնավորելու ՀԱՊԿ-ի զորքերի մուտք գործելը Ղազախստան: Ավելին՝ ցինիկ էր այն մասը, որ մինչև քննության իրականացումը (հայտնում են, որ 8 հազար հոգի ձերբակալվել է) վերդիկտ են սահմանում, այսինքն՝ պետության ղեկավարները մեղավորներ են ճանաչում այդ բոլոր քաղաքացիներին, որոնք բողոքի ցույցի էին դուրս եկել, և նրանց համարում են ահաբեկիչներ: Մենք արձանագրում ենք, որ հանձին այսօրվա ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի, ամրագրվեց ՀԱՊԿ-ի՝ որպես բռնապետության պահապան կառույցի փաստը, և հիմնական մեսիջն այն էր, որ, այսպես կոչված, գունավոր հեղափոխություններն ու ահաբեկչությունը նույն էությունը կամ նույն բովանդակությունն ունեն և ներքաղաքական ընդվզումները նույնացվում են բռնապետության դեմ: Համակարգային կոռուպցիայի, անպատժելի կառավարման, մարդու իրավունքների շարունակական խախտումների դեմ բողոքի բոլոր ցույցերը ՀԱՊԿ անդամ երկրներում պիտակավորվելու են որպես ահաբեկչություն, և այդ ցույցերի դեմ կիրառվելու են ՀԱՊԿ-ի համատեղ ուժերը: Սա էր հիմնական մեսիջը: Եվ, ըստ էության, այն, ինչ կարտարվեց Բելառուսում և այն, ինչ երկար տարիներ կատարվում էր Ռուսաստանում, ՀԱՊԿ-ի այս միասնական գործողությամբ իրականացվեց նաև Ղազախստանում: Եվ պետք է սպասենք հետագայում նմանատիպ գործողությունների ՀԱՊԿ անդամ մյուս պետություններում: Սա էր այս ամբողջ հանդպիման մեսիջը:

 

-Հայտնի է Ձեր քննադատական մոտեցումը Հայաստանի իշխանությունների քայլի նկատմամբ՝ Ղազախստան խաղաղապահ զորքեր ուղարկելը անպատասխանատու և անհեռատես քայլ եք որակել՝ մտահոգություն հայտնելով, որ Հայաստանի ժողովրդավարական իմիջն է կասկածի տակ դրվում: Կարծում եք ՀՀ իշխանությունները խուսանավելու տարբերակ ունեի՞ն՝ գտնվելով մի «ակումբում», որը ՌԴ գերիշխանության ներքո է:

 

– Նախ՝ մեծ մեղք է ՀԱՊԿ զորքերը անվանել խաղաղապահ ուժեր… Երկիրը չի կարող ներսում հանդես գալ որպես ժողովրդավար, իսկ դրսում հակաժողովրդավար… ՀԱՊԿ-ը ՀՀ-ի համար անվտանգության երաշխիք չի հանդիսացել, որովհետև Ալիևի բռնապետական ռեժիմի դեմ որևէ գործողություն չի իրականացրել: Այսօրվա գագաթաժողովում շեշտվեց, որ առաջին անգամ ՀԱՊԿ-ի ուժերը կիրառվեցին որևէ այլ պետության քաղաքացիների դեմ՝ ներքին քաղաքացիական իրադարձությունների ժամանակ… ՀԱՊԿ-ը հանդես է գալիս որպես բռնապետական ռեժիմը պահպանող ուժ և ոչ թե քաղաքացիների անվտանգությունը պաշտպանող ուժ… Այսքանից հետո ինչպե՞ս են զարգանալու իրադարձությունները Հայաստանում… Հիմնական վտանգն այն է, որ այս քայլով Հայաստանը ճանապարհ բացեց ՀԱՊԿ-ի զորքերի առաջ, որ վաղը-մյուս օրը կարող են նույն մանդատով ներգրավվել նաև Հայաստանում հնարավոր ներքաղաքական իրադարձություններում, եթե ՀԱՊԿ «կնքահայրը»՝ Վլադիիր Պուտինը համարի, որ Հայաստանում իրավիճակը չի համապատասխանում իր պատկերացումներին: Այսպիսի ավանտյուրային Հայաստանի մասնակցելը արկածախնդրություն եմ համարում:

 

Մենք բավականին լուրջ մարտահրավերների հետ ենք առնչվելու՝ նաև կապված ներքին զարգացումների հետ, որովհետև սրանով Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացրեց ՀՀ-ում երկար ժամանակ պետությունը զավթած ռեժիմներին՝ պետությունը զավթածներին ցույց տալով, որ համախոհ է նրանց հետ: Չի կարելի զինված ուժի կիրառմամբ խոսել բողոքի ցույցի մասնակից քաղաքացիների հետ:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:


views: 22

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color