Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Պուտինին ենթարկվող ՀՀ ԱԱԾ-ն գտնում է՝ 2018-ի հեղափոխությունը դրսի՞ց է ներմուծվել․ Փաշինյանը համաձա՞յն է, թե Պուտինին հանդիպելիս պողպատյա մանդատը դառնում է «տրյապկա». Արթուր Սաքունց

October 15, 2021

Multimedia

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է անցկացրել ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ։ Factor TV-ն այս թեմայով զրուցել է ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։

 

-Պարո՛ն Սաքունց, ինչո՞ւ պետք է օտար պետության ղեկավարը անցկացնի տեսակոնֆերանս անկախ ՀՀ-ի ԱԱԾ տնօրենի հետ, այս փաստին ի՞նչ որակում կտաք։

 

-Իհարկե՝ նման ձևաչափով և նման թեմաների շուրջ հանդիպում-քննարկումը արտառոց է մի շարք պատճառներով։ Մենք պետք է ենթադրենք, որ ՀՀ ԱԱԾ-ն և նրա ղեկավարը հաշվետու են միայն ՀՀ կառավարությանը և վարչապետին, դե՝ ԱԺ-ին հաշվետու չէր։ Բայց այդ տեսակապի փաստը, գալիս է փաստելու, որ բանից պարզվում է՝ ՀՀ ԱԱԾ-ն հաշվետու է նաև Վլադիմիր Պուտինին։ Սա ի՞նչ է, եթե ոչ՝ ինքնիշխանության դեմ սպառնալիք այլ պետության ղեկավարի կողմից, որն իրականացնում է մեր պետության անվտանգությունը երաշխավորող և ապահովող կառույցի մասնակցությամբ։ Նման պարագայում անհապաղ ցանկացած ինքնիշխան պետություն ԱԱԾ տնօրենին կազատեր աշխատանքից՝ որպես ինքնիշխանության դեմ գործողություն։ Սա ուղղակի արտառոց է։ Արձանագրում ենք, որ այլևս ՀՀ ԱԱԾ-ն ենթարկվում է ՌԴ նախագահին։ Կարո՛ղ են տարբեր պետությունների ազգային անվտանգության ծառայությունները հանդիպել ինչ-ինչ հարցերում համագործակցելու, խնդիրներ լուծելու նպատակով, բայց այստեղ ձևաչափը լրիվ այլ է։

 

Մի պետություն, որն արձանագրվել է որպես մարդու իրավունքները անպատիժ խախտող, որն իր քաղաքական ընդդիմադիրներին սպանում է, իր քաղաքացիներին հետապնդում է՝ իբրև «արտասահմանցի գործակալներ» կամ «ոչ ցանկալի կազմակերպություններ» պիտակավորմամբ, ուր մարդիկ են սպանվում, կրոնական համոզմունքների կամ էթնիկ պատկանելիության հիման վրա մարդիկ են հետապնդվում, նման պետությունը ձևավորել է բռնապետական ռեժիմի պահանջներին համապատասխանող անվտանգության մարմիններ։ Եվ հիմա նայում ենք, թե ովքեր են մասնակցել՝ Բելառուս, Ղազախստան, Ռուսաստան, Ղրղըզստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան, նաև՝ Հայաստան, և սրանք այն պետություններն են, որոնք բռնապետական են, և ի՞նչ համատեղ գործակցության մասին կարող է խոսք գնալ Ուզբեկստանի կամ Ադրբեջանի հետ։

 

-Եկեք ավելի՛ կոնկրետացնենք․ Վլադիմիր Պուտինը և ԱՊՀ երկրների անվտանգության ծառայությունների պատվիրակները, այդ թվում՝ ՀՀ ԱԱԾ ղեկավարը, համաձայնության են եկել, որ ժողովրդավարության ներդրումը որևէ պետությունում վատ բան է։ Այսինքն՝ որոշակի թշնամանք է արտահայտվում ժողովրդավարություն արժեքի դեմ։ Թերևս աբսուրադյին է այն, որ թեև ՀՀ ղեկավարությունը հայտարարում է ժողովրդավարության ճանապարհով գնալու մասին, ստորագրվում է այսպիսի հաղորդագրության տակ․ «․․․Քննարկել են ԱՊՀ երկրներում անվտանգության և կայունության ապահովման ոլորտում հատուկ ծառայությունների փոխգործակցության արդիական հարցերը՝ պետությունների վրա կոլեկտիվ Արեւմուտքի ապակառուցողական ազդեցության և դրսից «ժողովրդավարություն» բռնի կերպով արմատավորելու փորձերի համատեքստում»։ Փաստորեն՝ ո՛չ միայն Պուտինը և արյունոտ այլ բռնատիրական ռեժիմների անվտանգության մարմիններն են համարում, որ ժողովրդավարությունը վատ բան է, այլև ՀՀ ԱԱԾ տնօրե՞նը։

 

-Այն, որ Վլադիմիր Պուտինը գտնում է, որ ժողովրդավարությունը չի կարող լինել, այսինքն՝ ուժի զոռով կարող է դա միայն ներմուծվել, դրա մասին մենք գիտենք։ Հիմա ըստ այդ համաձայնության՝ 2018 թվականի ապրիլ-մայիսի թավշյա հեղափոխությունը, որի պատճառների մասին բազմիցս ենք խոսել՝ սոցիալական արդարության, իրավունքի գերակայության դեֆիցիտի, ժողովրդավարական հաստատությունների դեֆիցիտի պատճառներով տեղի ունեցավ, հիմա ի՞նչ է՝ ըստ այս հաղորդագրության՝ ՀՀ ԱԱԾ-ն գտնում է, որ 2018-ի հեղափոխությունը, որը ժողովրդավարության վերականգնմանն էր ուղղված, դրսի՞ց էր ներմուծված։

 

Դա շատ պարզ հարց է, որովհետև դու համաձայնության ես գալիս մի գնահատման և որակման շուրջ, որը հենց քեզ է վերաբերվում։ Ես հասկանում եմ, որ Բելառուսի խայտառակ բռնապետի համար ժողովրդավարությունն այն կարմիր գույնն է, որը նույնպես՝ ինչպես ցուլն է կարմիրից հոգեվարքի մեջ ընկնում։ ՀՀ-ի պարագայում նման ակումբին մասնակցելը ի՞նչ հիմնավորում և նշանակություն ունի։ ՀՀ քաղաքական ղեկավարությունը համաձա՞յն է ՀՀ ԱԱԾ-ի դիրքորոշմանը, որն արտահայտվել է այդ հանդիպման արդյունքում, թե՞ փորձ է արվում ժողովրդավարությունը բռնի ներդնել։ Փաստորեն՝ ՀՀ ԱԱԾ պետը միանում է նման խայտառակ ձևակերպումներով հաղորդագրության։ Ասել, որ Արմեն Աբազյանն առանց վարչապետի իրազեկման է մասնակցել, իհարկե՝ միամտություն կլինի կարծել՝ առանց վարչապետի է քայլ արել։ Չնայած՝ ո՞վ գիտի, ասի, որ ունի Պուտինի «դաբրոն» ու էդ դեպքում ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, նույն հաշվետվությունը տալիս է Պուտինին։ Բայց սրանք իհարկե կենցաղային ձևակերպումներ են, բայց մեջը կա որոշակի իմաստ չէ՞, այն առումով, որ Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ, և նաև քաղաքական մեծամասնությունը ԱԺ-ի պետք է հստակ վերաբերմունք արտահայտեն այս խայտառակ ձևակերպումների հետ կապված և հստակ ներկայացնեն՝ այդ պողպատե մանդատը հիմա ժողովրդավարության դե՞մ է, թե հանուն ժողովրդավարության՝ իրենց պատկերացմամբ, և ինչո՞ւ է այդ մանդատը դառնում այդպես «տրապկա», երբ հանդիպում են Պուտինի հետ։ Բանից պարզվում է՝ հեղափոխությունը չփոխեց այդ խայտառակ պահվածքը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։


views: 28

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color