Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Հայերին խաբեությամբ փորձել են հավաքագրել․ ՌԴ-ի մոբիլիզացիան և Պուտինի նոր հրամանագիրը

November 22, 2022

Multimedia

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց, որը թույլ է տալիս բանակ զորակոչել ոչ միայն ՌԴ քաղաքացիներին։ Նոր կարգի համաձայն՝ պայմանագրային ծառայության կարող են մեկնել այլ երկրի քաղաքացիներ, ինչը մինչ այդ արգելված էր։ Բացի այդ, ժամկետային զինծառայության ենթակա են երկքաղաքացիություն ունեցողները։

 

Ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի՝ սա պատերազմում լրացուցիչ մարդկային ռեսուրսներ ներգրավելու համար է, ինչի կարիքը Ռուսաստանը հիմա շատ ունի։ Սա լուրջ խնդիր է՝ ասում է Սաքունցը․ ստացվում է՝ զորակոչի ենթակա են երկքաղաքացիություն ունեցողները, այդ թվում՝ հայերը։ Ըստ իրավապաշտպանի՝ Ռուսաստանի դեպքում դա զարմանալի չէ, այստեղ մարդու իրավունքները բոլոր առումներով ոտնահարված են։ Կարգավորումը կարող է տարածվել նաև ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացիների վրա, ովքեր այստեղ ձեռք են բերել կացության իրավունք, այդ թվում՝ հայերի։ Ըստ Սաքունցի՝ ՌԴ-ն կարող է դիմել Հայաստանի իրավապահներին և արտահանձնում պահանջել։


views: 4

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color