Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Տեղեկություններ եմ ստանում, որ անբարեխիղճ գործատուները վճարում, ապա հետ են պահանջում աշխատավարձը․ Արթուր Սաքունց

March 25, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Factor.am-ը զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ

 

-Պարո՛ ն Սաքունց, Ձեր կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել կորոնավիրուսի օրերին աշխատանքային իրավունքների խախտումների դեպքում  պաշտպանել քաղաքացիների իրավունքները։ Այս ընթացքում ի՞նչ դիմումներ եք ստացել և Ձեր գնահատմամբ՝ ինչպիսին է իրավիճակը։

 

-Մի շարք դիմումներ ենք ստացել աշխատողներից, թե ինչ չափով են վարձատրվելու այսօրվա օրենսդրության շրջանակում։ Դեռ չենք ստացել դիմում, որ մարդկանց հեռացնում են աշխատանքից։ Աշխատանքային իրավունքների պաշտպանվածությունը շատ ցածր մակարդակի վրա է։ Մտահոգությունս հետևյալն է․ շատ լուրջ, կարելի է ասել՝ ստրկական կախվածության մեջ են գտնվում աշխատողները գործատուներից։ Վառ ապացույցներից է 2017-ին ԱԺ ընտրությունների օրերին «ՍԱՍ գրուպի» աշխատակիցների մասնակցությամբ ձայնագրությունը։ Իրավիճակը չի փոխվել, որովհետև բողոքները աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ ոչ թե աճում են, այլ կարելի է ասել՝ քիչ են նույնիսկ հեղափոխությունից հետո, և ոչ թե այն պատճառով, որ չեն խախտվում աշխատողների իրավունքները, այլ այն պատճառով, որ աշխատողները խուսափում են բարձրաձայնելուց։ Կորոնավիրուսի վիրուսի օրերին, երբ արտակարգ դրություն  է հայտարարված և մեծաթիվ աշխատանքային կոլեկտիվներում ընդգրկված մարդիկ զրկվելու են աշխատելու հնարավորությունից, մենք սպասում ենք, որ կարող են մարդիկ մնալ անպաշտպան։ Այնուամենայնիվ, կան մի քանի կարևոր հանգամանքներ։ Աշխատողները թող չխուսափեն իրավունքների խախտումները բարձրաձայնելուց, թե՛ լրատվամիջոցներին դիմել, թե՛ մեզ։ Կորոնավիրուսն այնպիսի մարտահրավեր է, որի առջև տնտեսական շահի ակնկալիքը խամրում է, իմաստազրկվում է, զրոյացվում է, որևէ կերպ ռեսուրսները չեն փրկելու գործատուներին, և մարդը ամենահիմնական արժեքն է։ Բիզնեսը պետք է պատասխանատվությամբ մոտենա, և աշխատողներին ապահովի այն աշխատավարձով, որը նրանք պիտի ստանային, եթե կորոնավիրուս չլիներ։ Կոմունալ վճարները, ինքնամեկուսացման պայմաններում ապրելու հարցերը ծանր բեռ են։

 

-Կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը հաղթահարելու նպատակով կառավարությւոնը 150 միլիարդ դրամ  է հատկացնելու։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ սոցիալական աջակցության փաթեթ է մշակվում այն քաղաքացիների համար, որոնք կորոնավիրուսի պատճառով գործազուրկ կդառնան։ Ձեր գնահատմամբ՝ սա ի՞նչ աջակցություն կլինի աշխատողներին։

 

-Կառավարությունն, այո, միջոցներ նախատեսում է հատկացնել, բայց հաստատ դա այն ծավալը չէ․․․ Բայց ես չեմ հասկանում, թե ինչու պետք է կորոնավիրուսի հետևանքով մարդիկ գործազուրկ դառնան, դրա համար էի բերում գործատուների սոցիալական պատասխանատվության կարևորությունը։ Մենք գիտենք, որ դաշտում հիմնական խաղացողները մեծահարուստներ են։ Փոքր ու միջին բիզնեսի համար կառավարության առաջարկած նախագիծը շատ արագ պետք է իրականացվի, որպեսզի մարդիկ կարողանան իրենց բիզնեսում ներգրավված մարդկանց աշխատավարձերը պատշաճ վճարել, որպեսզի բեռը թեթևանա, կոմունալ վճարումներ անեն։ Բայց մի հարց կա՝ իսկ բանկային վատ պատմություն ունեցող գործարարներն ի՞նչ են անելու։ Մենք այստեղ ունենք մի խնդիր, որը ոչ ստանդարտ է։ Սա միայն ֆինանսական ճգնաժամի հարց չի, չնայած այդ դեպքում էլ պետք է պետությունը որոշակի սոցիալական փաթեթ առաջարկի ճգնաժամից տուժածների գոյատևման համար։ Արտակարգ դրությունը պահանջում է ինքնամեկուսացում, այսինքն՝ մարդիկ, որոնք չունեն եկամուտներ, և գործատուների կողմից կարող են իրավունքները խախտվել։ Այստեղ սոցիալական գործընկերության խնդիր կա։ Սա իրապես պատերազմ է։ Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել բոլորին անխտիր և այն հաղթահարելու համար արդիական է դառնում սոցիալական համերշախության, գործընկերության, փոխօգնության խնդիրը։ Եվ պետությունը, երբ պարտավորություն է վերցնում իր վրա, հասկանալի է, որ Հայաստանի նման երկիրը չունի լուրջ ռեսուրսներ, տնտեսությունը, ըստ էության, կանգնած վիճակում է և այս առումով՝ գործատուներ, որոնք ունեն պահուստային ռեսուրսներ, պարտավոր են սոցիալական համընդհանուր այս մարտահրավերը հաղթահարելու համար ներդրումը կատարել՝ սննդի, դեղորայքի տեսքով։ Սա պատերազմ է, որի հետ կապված համախմբում է գնում ռեսուրսների և չեն էլ նայում՝ սոցիալական կարգավիճակը։ Ոչ մեկի միլիոնները չեն փրկելու իրեն, սա գործատուները պետք է գիտակցեն։

 

-Իսկ Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք, կորոնավիրուսի այս օրերին գործատուներն առավելապես ինչպիսի՞ վարք ունեն, ինչպե՞ս են վերաբերվում աշխատակցներին։

 

-Տեղեկություններ եմ ստանում, որ որոշ գործատուներ շատ անբարեխիղճ են՝ պայմանավորվում են, որ աշխատողներին վճարեն աշխատավարձի գումարը, որպեսզի հարկային պարտավորությունները կատարվեն, բայց աշխատողից հետ են պահանջում աշխատավարձը։ Եթե այսպիսի տենդենց, միտումներ լինեն, դա շատ անթույլատրելի մեխանիզմ է և հանրային մեծ դժգոհություններ է առաջացնելու։ Այսինքն՝ մոտեցումը, որ հնարավոր էր կիրառել մեկ այլ, հանգիստ իրավիճակում անթույլատրելի է կորոնավիրուսի այս լարված օրերին։ Այդ առաջանալիք դժգոհությունները խոչընդոտելու են նաև արտակարգ դրության ռեժիմի պահպանմանն ու այս մարտահրավերի հաղթահարմանը։ Բոլոր աշխատակիցներին կոչ եմ անում հրապարակայնացնել խնդիրը, կա Ազդարար համակարգը։ Բայց մենք պիտի գնանք ոչ թե ավանադական ճանապարհով՝ բողոքներն արձանագրելու, հետո դրանց լուծման ուղղությամբ գնալու, այլ՝ սոցիալական համերաշխության սկզբունքը պահպանելու։ Տնտեսական շահույթի նպատակը որևէ կերպ համատեղելի չէ կորոնավիրուսի այս մարտահրավերի հետ։

 

factor.am

views: 624

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color