Սահմանադրությունը խնդիրներ չի լուծելու․ այն լուծման մեխանիզմներ սահմանող է․ «Քաղաքացիական հասարակության հայացքը սահմանադրական բարեփոխումներին» թեմայով հանրային քննարկմանը ասում է ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը։
Քննարկման ընթացքում քաղհասարակության մի խումբ կազմակերպություններ ներկայացնում են սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իրենց առաջարկությունները, մոտեցումները և տեսակետները։ «Առաջին անգամ սահմանադրական փոփոխությունների գործընթացում հասարակության լայն մասնակցության հնարավորություն է ստեղծվել»,- նկատեց ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Նրա հավաստմամբ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նախկինում էլ ներկայացրել են սահմանադրության խնդիրների վերաբերալ իրենց մոտեցումերը։ «30 տարին բավարար ժամանակ է գոնե գալու այն եզրակացության, թե ինչպիսի Սահմանադրություն չպետք է ունենալ։ Մենք չպետք է ունենանք այնպիսի Սահմանադրություն, որն իշխանության փոփոխության միակ միջոցը համարի հեղափոխությունը»,- նշեց իրավապաշտպանը։ Սաքունցը նաև ընդգծեց, որ Սահմանադրությունը խնդիրներ չի լուծելու․ «Այն լուծման մեխանիզմներ սահմանող փաստաթուղթ է»։