«Ո՞ր փուլում է սահմանադրական բարեփոխումների գործընթացը» թեմայով առցանց քննարկման ժամանակ անդրադառնալով հարցին, թե պե՞տք է շարունակել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց. «Իսկ արդյո՞ք գործող Սահմանադրությունը հնարավորություն է տալիս առկա շատ խնդիրները լուծելու: Անհրաժեշտ է ընդունել նոր Սահմանադրություն, այն անարդյունավետ է»: «Փողոցի միջոցով խնդիրների լուծումը վկայում է նրա մասին, որ Սահմանադրությունը մասնակցային չէ որոշումների կայացման գործում»,- նշեց Սաքունցը:
Մանրամասները՝ տեսանյութում:
factor.am