Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) ԱԱԾ-ն չպետք է ունենա որևէ քննչական գործառույթ. Արթուր Սաքունցը՝ նոր Հակակոռուպցիոն ռազմավարության մասին

July 8, 2019

Multimedia

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Factor.am-ի հարցազրույցը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ

 

– Պարո՛ն Սաքունց, Արդարադատության նախարարությունը մշակել և հանրության դատին է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագիրը: Ծանո՞թ եք այդ նախագծին կամ քաղաքացիական հասարակության համակարգից մասնակցե՞լ եք այդ ռազմավարության մշակմանը։

 

– Մեր կազմակերպությունը չի մասնակցել, բայց նախորդ նախագիծը լուրջ քննադատեցինք, որովհետև այն ընդհանրապես որևէ աղերս չուներ հետհեղափոխական շրջանում նոր իշխանության՝ կոռուպցիայի բնագավառում քաղաքական կամքի արտահայտման հետ։ Այս նախագիծը, ըստ էության, արմատապես նոր փաստաթուղթ է և համեմատության որևէ եզր չունի նախորդի հետ:

 

– Այդ ռազմավարությամբ նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն միասնական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որին կփոխանցվեն Հատուկ քննչական ծառայության, Ոստիկանության, Քննչական կոմիտեի, ՊԵԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի բաժիները՝ իրենց գործիքակազմով, իսկ այդ նոր մարմնի ծառայողների կողմից հնարավոր կոռուպցիոն հանցագործություններով պետք է զբաղվի ԱԱԾ-ն։ Ինչպե՞ս եք գնահատում այս ծրագրերը։

 

– Իհարկե՝ այստեղ մենք խնդիր տեսնում ենք, որովհետև գտնում ենք, որ ԱԱԾ-ն որևէ քննչական գործառույթ չպետք է ունենա: Եվ ճիշտ կլիներ, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից կոռուպցիոն հանցագործություններով զբաղվեր ՀՔԾ-ն, որը, սակայն, այս նախագծով առաջարկում են լուծարել։ Բացի Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կոռուպցիոն հանցագործություններից՝ ՀՔԾ-ի գործառույթում է գտնվում խոշտանգումների դեմ պայքարը, որն էլ նախատեսվում է փոխանցել Քննչական կոմիտեին: «Բաց հասարակության հիմնադրամների» արդարադատության խումբը, որի կազմում ենք նաև մենք, քննադատեց այդ գաղափարը։ Մենք գտնում ենք, որ դա հետընթաց քայլ է, որովհետև խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերով քննություն իրականացնող մարմինը պետք է անկախ լինի: Անկախությունը չի ապահովվում կամ վերանում է, եթե այդ գործառույթը տրամադրվում է Քննչական կոմիտեին: Մենք վաղուց էինք առաջարկում, որ ՀՔԾ-ին՝ որպես անկախ հետաքննող մարմնի, տրամադրվեն օպերատիվ-հետախուզական գործառույթներ։ Բացի այդ՝ ՀՔԾ-ն պետք է զբաղվի Քննչական կոմիտեի ծառայողների կողմից կոռուպցիոն հնարավոր հանցագործությունների քննությամբ։

 

– Իսկ նոր ստեղծվող այդ հզոր մարմինը՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, կարո՞ղ է քննել մեր երկրում կատարվող բոլոր կոռուպցիոն հանցագործությունները։ Չէ՞ որ, որոշ գնահատականների համաձայն, հանցագործությունների ավելի քան կեսի հիմքում կան կոռուպցիոն դրսևորումներ:

 

– Հակակոռուպցիոն կոմիտեին պետք է տրամադրվեն համապատասխան ռեսուրսներ, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարի համար կարևոր է ոչ միայն ինստիտուցիոնալ անկախությունը։ Բայց քանի որ այս անկախության համար երաշխիք կարող է լինել նաև ԱԺ-ի կողմից ընտրությունը, դա քաղաքական տեսակետից ավելի անկախ կլինի։ Կարևոր է նաև, թե այդ կոմիտեն որ մարմնին է ենթակա կամ հաշվետու լինելու։

 

– Խորհրդարանական կառավարման համակարգում տրամաբանական չէ՞, որ հենց ԱԺ-ին հաշվետու լինի:

 

– Առաջին հերթին հենց ԱԺ-ին պետք է հաշվետու լինի, քանի որ խորհրդարանն այն քաղաքական մարմինն է, որը պետք է գնահատի Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքի արդյունավետությունը, գնահատի տրամադրվող բյուջետային ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը և, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ ռեսուրսներ հատկացնի, որովհետև պետական բյուջեն ԱԺ-ն է հատկացնում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: 


 

factor.am

views: 560

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color