Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Քյարամյանը Փաշինյանի մեղավորությունը կքննի՞․ ՔԿ նախագահի հանկարծակի տրված հրահանգը

February 3, 2023

Activities | Media about us | Multimedia

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը 44-օրյա պատերազմի պարտության մեղավորներին սեղմ ժամկետներում բացահայտելու ցուցումներ է տվել քննիչներին։ Տեսանյութում, որը հրապարակել է ՔԿ-ն, Արգիշտի Քյարամյանը չի հստակեցնում՝  քննիչները պետք է բացահայտեն նաև քաղաքական պաշտոններ զբաղեցրած ենթադրյալ մեղավորներին, որոնց որոշումներն անդառնալի հետևանքեր են ունեցել, թե խոսքը միայն զինվորականության մասին է։ Քյարամյանը միայն շեշտել է, որ բացահայտումները պետք է լինեն կարճ ժամանակում։ 

 


 

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով 2022 թվականի փետրվարին ԱԺ-ում ձևավորվեց քննիչ հանձնաժողով, որը մեկ տարվա ընթացքում որևէ բացահայման մասին չի հայտարարել։ Այս հանձնաժողովը նախագահող Անդրանիկ Քոչարյանը միայն տեղեկացրել է, որ հազարավոր փաստաթղթեր են ուսումնասիրում։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը տարօրինակ է համարում մինչ քննիչ հանձնաժողովի աշխատանքերի ավարտը Քյարամյանի նման հայտարարությունը։ Նա առավել մտահոգիչ է համարում այն, որ Քյարամյանը քննիչների համար ժամկետներ է սահմանում։ 44-օրյա պատերազմի ընթացքում Արգիշտի Քյարամյանը թողնելով ԱԱԾ տնօրենի պաշտոնը՝ անհայտ կարգավիճակով Արցախում էր երկրի բարձրագույն ղեկավարության հետ։ Ակնհայտ է, որ նա տեղյակ է եղել նաև քաղաքական որոշումներից ու դրանց հաջորդած իրադարձություններից։ Հիշեցնենք՝ պատերազմում պարտության մասին խոսելով՝ Նիկոլ Փաշինյանը  2022 թվականի ապրիլի 22-ին խորհրդարանում հայտարարել էր, թե հնարավոր էր տարածքային կորուստներն առանց հազարավոր զոհերի։ Արդյո՞ք Արգիշտի Քյարամյանն ի զորու է նաև բացահայտել Փաշինյանի ենթադրյալ մեղավորությունը, եթե այն կա,  թե՞  վարչապետի կողմից նրան գրեթե բոլոր իրավապահ կառույցներում հերթով ղեկավար նշանակելու հանգամանքը կկաշկանդի։  «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանի կարծիքով պատերազմում պարտության մեջ  պատասխանատուները մի քանի անձինք չեն։  Ըստ նրա՝ ՀՀ քաղաքացիներից շատերն  ունեն իրենց  մեղավորությունը։ Նշենք, որ Արգիշտի Քյարամյանն ավելի վաղ հայտարարել էր, որ պատերազմին առնչվող 17.000 մարդ է հարցաքննվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝  https://factor.am/607296.html

Մանրամասները՝ տեսանյութում։  Նարեկ Կիրակոսյան 

© factor.am

views: 43

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color