Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Չունեմ հարցի պատասխանը՝ ինչու է այս գործը հարուցվել․ Սաշիկ Սուլթանյանի գործով դատական նիստը հետաձգվեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ

June 21, 2022

Multimedia

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Այսօր նախատեսված էր «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով հերթական դատական նիստը։

 

Նա մեղադրվում է հայ և եզդի ժողովուրդների միջև թշնամանք տարածելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Սուլթանյանը 2020 թվականի մայիսին Իրաքի Հանրապետությունում գործող yezidinews.com կայքին տված հարցազրույցում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել այն մասին, որ Հայաստանի տարածքում եզդիների իրավունքները պաշտպանված չեն, հայերը ծաղրում են եզդիներին և խտրական վերաբերմունք դրսևորում նրանց նկատմամբ, եզդիները Հայաստանում հնարավորություն չունեն սովորելու իրենց մայրենի լեզուն, հայերը խլում են եզդիների ունեցվածքը, բիզնեսները, տներն ու հողերը, եզդիների վիճակը գնալով վատացնում են, ասում են, որ եզդին Հայաստանում հող ունենալու իրավունք չունի։

 

Հրապարակումը Սուլթանյանի պահանջով անմիջապես հեռացվել է, բայց հասցրել են թարգմանել ու խեղաթյուրել իր ասածները՝ պնդում է Սուլթանյանը։ Օրինակ, ըստ իրավապաշտպանի, ինքը ոչ թե ասել է, որ հայերը ծաղրում են եզդիներին, այլ ասել է, որ կան ոլորտներ, որտեղ եզդիները ծաղրի են ենթարկվում՝ վկայակոչելով տարիներ առաջ Ազգային ժողովում Մանվել Բադեյանի կողմից լրագրողներին փողոցն ավլող եզդի անվանելը։ Այս գործը մտահոգիչ են համարում նաև իրավապաշտպանները։

 

Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Սուլթանյանը Հայաստանն օտարերկրյա լրատվամիջոցով ներկայացրել է որպես քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հանրային կյանքի այլ բնագավառներում ազգային խտրականություն դրսևորող պետություն:

 

Նյութը տարածած լրագրողը պատրաստ է գալ և վկայություն տալ՝ ասում է Սաշիկ Սուլթանյանը։ Այս միջնորդությունը, սակայն, մերժվել է, իսկ այսօրվա նիստը ավարտվեց՝ դեռ չկայացած, եզդիերենի թարգմանիչ չեն կարողանում գտնել։ Դատական դեպարտամենտն ունի միայն մեկ եզդի թարգմանիչ, որն այս գործով նաև վկա է, ինչը խնդիր է առաջացնում։

 

Ինչ վերաբերում է դատավարության ընթացքին, ապա այսօր գործով որպես պաշտպան ներգրավված Անի Չատինյանն ասում է՝ կասկածի տակ են առնում քրեական գործն ամբողջությամբ։

 

«Հայաստանի՝ վերջին տարիներին ունեցած ձեռքբերումները ժողովրդավարության ու իրավունքի ոլորտներում վտանգված են»,- ավելի վաղ այսպես է արձագանքել քրեական այս գործին Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին դադարեցնել քրեական հետապնդումը եզդի իրավապաշտպանի նկատմամբ։

 

views: 27

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color