Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Ձեռ եք առնու՞մ…Աղբի տեղը աղբանոցն է, ոչ թե Ազգային Ժողովը․․․»․Արթուր Սաքունցի ջախջախիչ գրառումը

December 5, 2018

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի ուշագրավ երևույթ նկատեցի, որ մինչ այս չէի արձանագրել:

Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, իշխանություններին, նրանց գործունեությանը իրենց իշխանության տարիներին, տարբեր քաղաքացիների կողմից ամենավատ բառերով ու արտահայտություններով ամենասուր գնահատականներ էին տրվում, ատելությամբ լի, ընդհուպ հայհոյախառը, որոնք հատկապես ցայտուն երևացին, հասանելի դարձան սոցիալական ցանցերի զարգացման ժամանակահատվածում՝ տարբեր օգտատերերի կողմից տրվող գնահատականներում: Պնդեմ, էլի նույն ծավալով, նույն ինտենսիվությամբ:Картинки по запросу Արթուր Սաքունց Õ°Õ°Õ¯

Այն ժամանակ, ոչ հենց իրենք՝ այսօրվա բողոքավորները, ոչ ՄԻՊ-ը բացարձակ ուշադրություն չէին դարձնում: Հրապարակավ չէին արտահայտվում, թե չի կարելի ատելության, սպառնալիքի խոսքեր ասել:
Երբ Սերժ սարգսյանը ԱՄՆ-ում ի լուր աշխարհի, դեռևս դատական պրոցեսի մեջ գտնվող Շանթ Հարությունյանի գործի վերաբերյալ հարցին պատասխանեց, թե մեղավոր է, էլի ծպտուն չէին հանում: Երբ, ԱԺ-ի, Հ1-ի, առանձին պատգամավորների, և իրենց պրոպագանդիստների կողմից իրավապաշտպաններ, ընդդիմության գործիչների հասցեին ամենախայտառակ գնահատականներն ու թշնամանք ու ատելություն տածող արտահայտություններն էին տալիս, էլի լռում էին:Похожее изображение

Պարոնայք, Դուք եք խրախուսել ատելության ու թշնամանքի խոսքը, որպես Ձեր ընդդիմադիրների նկատմամբ ճնշման գործիք: Ինչ մթնոլորտ, ինչ մշակույթ ձևավորել եք, նրանում էլ ապրում եք:

Ումի՞ց եք բողոքում, քսան տարի Դուք եք եղել իշխանություն: Ավելին, ատելության, թշնամանքի խոսքի դեմ մեր հակադարձողներս ենք թիրախավորվել հենց ձեր կողմից ամենավերջին ատելությամբ ու թշնամանքով: Մոռացել եք, թե մեկ առ մեկ հիշեցնել է պետք:

Եթե գտնում եք, թե իբր ատելության խոսք կա Ձեր նկատմամբ, ապա ասեմ, դա միշտ է եղել Ձեր նկատմամբ, և ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա դրանք չունեն պլանավորված, հրահանգավորված բնույթ, այլ պայմանավորված է Ձեր վարած այսպես կոչված քաղաքականության բնույթով, որի արդյունքում մարդիկ, ՀՀ քաղաքացիները միմիայն տուժել են, մարդիկ ունեզրկվել են, մարդիկ սպանվել են, մարդիկ արտագաղթել են Ձեր «զարգացնող» թվերի ու թղթերի պատկերին զուգահեռ: Մարդիկ տարիներ շարունակ գտնվել են ժանտախտի մեջ, որի ժամանակ Դուք գտնվում էիք խրախճանքների, ցոփության մեջ, և ավելին, հրապարակավ ծաղրելով աղքատութայն ու կարիքների մեջ տառապողներին: Նման ցինիզմը միմիայն ատելություն կառաջացնի,

Ու դեռ որևէ մեղանչման, զղճման, խոսքեր անգամ չհնչեցրած, ճղճղում եք, թե բա մեզ ատում են:

Շատ տարօրինակ է, իսկ որ արարքի, որ արարմունքի, որ գործելակերպի համար չատեն. թալան չանելո՞ւ, օրը ցերեկով երկրի վարչապետի կողմից կիպրոսյան օֆշորի խայտառակ սկանդալը ծածկադմփոց չանելո՞ւ, պանամյան օֆշորի խայտառակ սկանդալը ծածկադմփոց չանելո՞ւ, ընտրություններն ու սահմանադրական հանրաքվեները չկեղծելո՞ւ, պետական կառավարումը ընտանեկան բիզնես չդարձնելո՞ւ, բանակում մահացության դեպքերը չկանխելո՞ւ, ապրիլյան պատերազմի արդյունքում բանակում կոռուպցիոն խայտառակ դեպքերով, արձանագրված փաստերով քննություն չկատարելո՞ւ, մոտ հարյուր զինվորների զոհվելու համար գեթ մեկին պատասխանատվության չենթարկելո՞ւ… Իսկ գուցե պետությունը քրեական աշխարհի կանոներով չղեկավարելո՞ւ, քրեական հեղինակությունների համար պետությունը ամառանոցային թաքստոց չդարձնելու համար չատե՞ն:

Այս ամենը չի եղել ու ատո՞ւմ են:

Չէ, երևի տրամաբանության հետ խնդիր ունեք, բայց մարդիկ, հասարակությունը չունի, լավ հիշում է:

Ոչ միայն հիշում է, այլ հենց նման խայտառակ վերաբերմունքի համար ուղղակի դուրս վռնդեց կառավարությունից, ու դուրս է վռնդելու Ազգային Ժողովից:

Ձեզ համար այդ վռնդելը սոսկ իշխանափոխություն է, դե ձեր համար կարոևրը միմիայն իշխանություն ունենալն է, ՀՀ քաղաքացիների համար, Ձեզ վռնդելը հեղափոխություն է, անարյուն, ոչբռնի, խաղաղ անհնազանդության համատարած բողոքի ցույցերի միջոցով հթավշյա հեղափոխություն: Երևի մոռացել եք, թե ինչպես էիք սսկված սմքած, սարսափելով երևալ հրապարակավ: Եվ Վախենում իք, ոչ թե նրանից որ մարդիկ Ձեր նկատմամբ բռնություն էին գործադրելու, ոչ, չէր լինելու ու չի լինելու նման բան, այլ ձեր կատարած հանցագործությունների համար պատասխանատվություն էիք սարսափած:

Հասկացեք, որ նույնիսկ ընդդիմության կարգավիճակում անգամ Ձեզ ատելու են, վերը նշված ու չնշված բազմաթիվ, շարունակական, կազմակերպված պետական բացառիկ հանցագործությունների համար, որոնց պատասխանատվությունը ոչ միայն իրավական է, որը անպայման կրելու եք, այլև, որն ավելի կարևոր է, հենց քաղաքական է:

Չփորձեք անմեղսունակ տրամաբանությամբ փախչել քաղաքական պատասխանատվությունից և փորձել հարցը տեղափոխել զուտ իրավական հարթություն:

Իսկ Ձեր վախերի համար, որը զուտ իրավական ու նյութական պատասխանատվության անխուսափելի հետևանքներից է, կոռուպցիոն լափամանից զրկվելու մեջ է, միակ բուժումը, լռելն է, և պատրաստվել երկարատև իրավական պաշտպանության և մեղքերի քավման, որին ըստ երևույթին շատ լավ էլ տիրապետում եք:

Ձեր նկատմամբ ատելության շարունակական լինելը որպես իշխանություն կատարած հանցավոր գործողությունների և անպատժելի մնացած լինելով է պայմանավորված: Իսկ նման ճղճղոցներով խուսափել թե քաղաքական, թե իրավական պատասխանատվությունից չի ստացվելու, հույս չունենաք:

Ավելին, Ձեր նկատմամաբ ատելությունը վերանալու է, երբ կկրեք մեկ առ մեկ պատասխանատվություն Ձեր կատարած հանցագործությունների համար:

Ավելին, հենց Դուք պետք է շահագրգռված լինեք, որ նման ավելի շուտ կրեք իրավական պատասխանատվությունը , որպեսզի մարի Ձեր նկատմամբ ատելությունը:

Իսկ նոր, իրապես ժողովրդի իշխանության բոլոր գործողությունների համար քննադատության կամ աջակցության հետ Դուք որևէ առնչություն ոչ ունեք, ոչ էլ կարող եք ունենալ: Դա Ձեր գործը չի:

Դա էր մնացել, կոռումպացված համակարգի կարկառունները փորձեն հանդես գալ որպես ընդդիմություն, ձեռք եք առնու՞մ:

Եվ արդեն զրկված լինելով իշխանությունից փորձում եք քաղաքական նոր նոր ձևավորվող համակարգը վերստին Ձեր քրեական մտածելակերպով ու արժեքներով փչացնե՞լ:
Սին հույսեր են:

mer-info.ru

views: 1271

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color