Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային ժողովի պատգամավորն անկախ որևէ խմբակցության պատկանելիությունից պետք է լինի ազատ և պատասխանատու մտքի, գործելակերպի կրողը և օրինակը։
Եթե Ազգային Ժողովի պատգամավորն էլ է լինելու կաշկանդված ու ինքնագրաքննված կամ գրաքննված, ապա դա ուղիղ ճանապարհն է դեպի տոտալիտար կառույցի, որն իր էությամբ հակաժողովրդավարական ու հակասահմանադրական է»: