Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Մահվան դեպքերի համար ուղիղ պատասխանատվություն է կրում Քրեակատարողական ծառայությունը.իրավապաշտպան

August 27, 2021

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Երեկ Tert.am լրատվական կայքը տարածեց լուր, շաբաթ օրը՝ օգոստոսի 14-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանավոր Ա. Սիմոնյանն ինքնասպանություն է գործել։ Նկատենք, որ մինչ մամուլի հրապարակումը Քրեակատարողական ծառայությունը դեպքից երկու օր անց որևէ տեղեկություն կամ պարզաբանում չէր տվել արտառոց այս դեպքի առնչությամբ: ՔԿԾ-ն միայն երեկ երեկոյան տարածեց մի հաղորդագրություն, որտեղ նշվում էր միայն կալանավորի մեղադրանքի և հարուցված քրեական գործի մասին:

 

«2021 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցերից մեկում հայտնաբերվել է կալանավորված անձ Ա․ Ս․-ի դին՝ սավանով ճաղավանդակից կախված վիճակում։ Վերջինս մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Ծնողի կողմից 14 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը), «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ էր տեղափոխվել 07․08․2021 թվականին։Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն», ասված է հաղորդագրության մեջ:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը համոզմունք է հայտնում, , որ «Արմավիր» ՔԿՀ-ում քրեական մշակույթը վերացված չէ։ Նա ասում է, որ մահվան այսպիսի դեպքերը հենց դրա վկայությունն է:

 

«Անձը, որը մեղադրվել է, կամ նրա նկատմամբ քրեական գործը հարուցվել է անչափահասի նկատմամբ սեքսուալ ոտնձգություններ կատարելու հիմքով, գիտենք, որ նման հանցավոր գործողություն իրականացրած անձանց նկատմամբ կա խիստ բացասական վերաբերմունք ազատազրկվածների շրջանում։ Եվ դա պայմանավորված է հենց քրեական մշակութի նորմերով։ Իհարկե, հանրության շրջանում էլ ոչ մեկը չի կարող ողջունել նման գործողությունը [սեքսուալ ոտնձգությունը], բայց չի նշանակում, որ գործողության նկատմամբ բացասական վերաբերմունքը պետք է վերածվի անձի նկատմամբ այնպիսի ոտնձգությունների, որն առնվազն կարող է հասցնել ինքնասպանության։ Իսկ իմ համոզմամբ՝ ավելի շուտ սպանություն է տեղի ունեցել», — նշեց Սաքունցը։

 

Ըստ նրա՝ սպանության դեպքերի համար ուղիղ պատասխանատվություն է կրում ՔԿՀ ղեկավարությունը, քանի որ կալանավորները պետության հսկողության ներքո են։ «Մենք նախկինում նույնպես ունեցել ենք ՔԿՀ-ում ինքնասպանության դեպքեր, և, ցավոք սրտի, նորմալ քննություն չի ապահովվել։ Այսինքն՝ ՔԿՀ-ներում ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու գործերով չեն բացահայտվել անձինք, որոնք դրդել են կամ շարունակական ճնշումներ են գործադրել կամ ստիպել են անձին գնալ նման ծայրահեղ քայլի։ Չգիտեմ՝ այս դեպքում քննությունն արդյունավետ կլինի՞, թե՞ ոչ, բայց փաստն ուղղակի խայտառակություն է», — հավելեց նա։

 

Իրավապաշտպանն ընդգծեց, որ ՔԿ հիմնարկի մի քանի կորպուսում պետք է վերացված լիներ քրեական հիերարխիան, որը չի արվել։ «Կամ չգիտեմ՝ այդ կալանավորն ա՞յդ կորպուսներում է պահվել, թե՞ այն կորպուսներում, որտեղ դեռ քրեական հիերարխիան կամ մշակույթը վերացված չի եղել»։

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Արայիկ Զալյանը Forrights.am-ին ասաց, որ մամուլից է տեղեկացել դեպքի մասին և որ մանրամասներից տեղյակ չէ։ Զալյանը նաև ասաց, որ խումբը վերջին անգամ մոտ 1 շաբաթ առաջ է այցելել «Արմավիր» ՔԿՀ։

 

forrights.am

views: 40

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color