Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Բանակում մահվան դեպքերի առաջին պատճառը անպատժելիությունն է․ Քննչական կոմիտեն թրիլլերի մակարդակի սցենարներ է գրում»

February 3, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Արտառոց իրավիճակ էր և շատ զարմանալի էր՝ ինչո՞ւ էր ոստիկանությունը կարմիր բերետավորներին տարել անտեղ։ Ինչ էին ուզում անել․ այսինքն նրանք ասում են, որ անհավասարակշիռ էին մարդիկ»։ Այս մասին «2020-ին 4-րդ մահվան դեպքն է գրանցվում զինված ուժերում․ինչու չի հաջողվում ապահովել կյանքի իրավունքը բանակում» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի ղեկավար Ժաննա Ալեքսանյանը։

 

Նշենք, որ երեկ առավոտյան հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները Ավագյանի դագաղը ցանկանում էին մայրաքաղաք բերել՝ պնդելով, որ տղան ինքնասպան չի եղել, նրան սպանել են, իսկ ոստիկանները նրանց չէին թողնում Երևան շարժվել:

 

«Մարդիկ անհավասարակշիռ չէին, մարդիկ արդարություն և բացատրություն էին ուզում, որ ՊՆ-ն բացատրություն տա, թե ինչպե՞ս կարող է զինվորը զորքի առաջ ինքնասպանություն գործի»,-ասաց իրավապաշտպանը։

 

Ժաննա Ալեքսանյանը մանրամասնեց, որ ինքը  խոսել է զորամասի հրամանատար Նիկոլայ Մխիթարյանի հետ․

 

«Նա ինձ ասաց, որ դա եղել է զորքի առաջ, այսինքն զորք ասելով այդ 35-40 զինծառայողների մոտ, ովքեր հրաձգարանում էին՝ վարժանքների էին։ Ես ասում եմ, ինչպե՞ս կարող եք դուք հրամանատար լինել, երբ զորքի առաջ ինքնասպան է լինում, և որևէ մեկը չի կարողանում օգնել այդ տղային»,-նկատում է իրավապաշտպանը։

 

Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝  բանակում մահվան դեպքերի առաջին պատճառը անպատժելիությունն է․

 

«Քննչական կոմիտեն թրիլլերի մակարդակի սցենարներ է գրում․ հարազատներին բարկացրել էր այն  հանգամանքը, որ լրատվամիջոցների միջոցով նախապես տարածում են ինքնասպանության վարկածը»,-ասաց նա։

 

«Ես ուզում եմ հասկանամ, որտեղ է զինվորական դատախազը, գյություն չունի՝ ինչ որ ընդհատակում է աշխատում, որ գար պաշտպանության նախարարի հետ կանգներ՝ ՊՆ-ն էր այնտեղ քրեաիրավական գնահատականը տալիս և ոչ թե Զինվորական դատախազը»,-վրդովված նկատեց իրավապաշտպանը։

 

Դեպքերը շարունակում են կրկնվել, որովհետև ոչ ոք չի մտածում, որ այդ զինվորը կարող էր լինել իր որդին․ «Զինվորը ծանր վիճակում է բանակում։ Եթե մենք դատարաններում տեսնում ենք, որ մահվան դեպքերի համար պատասխան է տալիս մեկ այլ շարքային զինվոր  և  որևէ այլ հրամանատարական կազմից որևէ չկա․ էսպես թիրախ է զինվորը, որ կամ պետք է սպանեն կամ դատարանի առջև պատասխան տա»։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ցավալի գնահատեց այն հանգամանքը, որ զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքով 3 ձերբակալվածների մասին լուրը Քննչական կոմիտեն հրապարակեց հարազատների և համագյուղացիների կողմից բողոքի ալիք բարձրացնելուց հետո միայն․

 

«Ուզած թե չուզած պետք է արձաագրենք, որ Քննչական կոմիտեն միայն բողոքի ցույցերից հետո որոշեց ակտիվություն և ջանքեր դրսեվորել հայտնաբերել կասկածյալներին։ Այս հայտարարությունն նպատակ ուներ հույզերը հանդարտեցնելու»,-ասաց նա։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նկատեց, որ զինծառայողների մահվան դեպքերը հիմնականում աձակուրդից հետ վերադառնալուց հետո է արձանագրվում, ինչը կասկածելի է․

 

«Բանակում շարունակական խրոնիկ խնդիրներ կան, որոնք լուծում չեն ստանում»,-նկատեց իրավապաշտպանը։

 

«Մենք 5 մահվան դեպք ունենք, որոնք որակված են ինքնասպանություն, բոլորը եղել են արձակուրդից վերադառնալուց հետո, ինչպես այս դեպքը․ բանակում դրված է «նալոգ» և տնից վերադառնալուց հետո գումար են պահանջում զինվորից», — ասաց Ժաննա Ալեքսանյանը։

 

Արթուր Սաքունցն էլ նկատեց, չկան ջանքեր նման դեպքերը կանխարգելելու համար․

 

«Համակարգային լուծում չկա, մենք չենք տեսնում զինվորական կարգապահության ապահովման, խտրական վերաբերմունքի վերացման ուղղությամբ որևէ հայեցակարգ մշակված լինի»,-ասաց նա։

 

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանի կարծիքով այս ինքնասպանությունները և անպատժելիությունը իրավապահ և դատական համակարգի բացակայության հետևանք է․«Քննիչները չունեն կամք բացահայտելու դեպքերը»։

 

forrights.am

views: 499

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color