Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Եթե սահմանադրության մեջ պետք է փոխվի մեկ մաս կամ հոդված, ուրեմն այդ սահմանադրությունը պետք է չեղյալ հայտարարվի»

February 10, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Ազգային ժողովն օրեր  առաջ ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը՝ 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հրամանագիր ստորագրեց՝ Սահմանադրության փոփոխությունների  հարցով հանրաքվե նշանակելու մասին։ Հանրաքվեն կկայանա  2020 թվականի ապրիլի 5-ին:

 

Թեմայի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:

 

«Ես գտնում եմ, որ գործող սահմանադրության կարգավորումների շրջանակում այնպիսի ընթացակարգեր են նախատեսված, որոնք փաստացի անհնար են դարձնում սահմանադրության մեջ որևէ փոփոխություն իրականացնելու գործընթացը: Սահմանադրությունը  որպես իրավական փաստաթուղթ իր բովանդակության և կրելու բնույթի տեսանկյունից ես  չեմ գտնում, որ պետք է փորձ անել ինչ-որ փոփոխություններ  անել, որովհետև դա անհնար է: Հանրաքվեն միակ ճանապարհն է բարձրագույն իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթի ձևավորման համար, որովհետև հանրաքվեի միջոցով է ժողովուրդն իրականացնում իր  իշխանությունը, և հանրաքվեն է հանդիսանում իշխանության աղբյուրը: Ընդհանրապես օրենքների ընդունումը նախատեսվում է ժողովրդի մասնակցության միջոցով: Այսինքն՝ հանրաքվեների կազմակերպման արդյունքում կարող են իրավական նորմեր ընդունվել. դա անմիջական ժողովրդավարության ներքո է, բայց քանի որ այս սահմանադրությունն ինքը իր կարգավորումներով, մոտեցումներով հնարավորություն չի տալիս, իրական չի դարձնում փոփոխության որևէ  հնարավորություն:  Եթե սահմանադրության մեջ պիտի փոխվի մեկ մաս կամ հոդված, ուրեմն այդ սահմանադրությունը պետք է չեղյալ հայտարարվի՝ ուժը կորցրած ճանաչվի»:

 

Սաքունցը մատնանշում է 2018թ. հոկտեմբերը. «Նիկոլ Փաշինյանը, 2 անգամ առաջադրելով վարչապետի թեկնածություն, չընդունվեց ԱԺ-ի կողմից, այսինքն՝ ֆիկտիվ՝ ֆորմատային առումով ընթացակարգ էր, քաղաքացիների զանգվածային ակտիվություն էր սկսվել, այդ ժամանակ սահմանադրությունը չէր աշխատում, բայց սահմանադրությունը պետք է աշխատի՝ անկախ նրանից՝ մարդիկ հավաքվել են, թե ոչ, և պետք է լինի կոնկրետ իրավիճակներում առաջացած խնդիրներին լուծում տվող փաստաթուղթ»:

 

Արթուր Սաքունցի կարծիքով՝ այս սահմանադրությունն ի սկզբանե մշակվել էր և պարտադրվել էր բոլորովին այլ բնույթի կառավարման ժամանակահատվածի համար. «Դա այն քաղաքականության մեծամասնության առկայության պայմաններում գործող սահմանադրությունն է, որը, ըստ էության, մի կուսակցական համակարգի համար է, և հետևաբար խնդիրը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով»:

 

ԳԱԼԱ-ի հարցին, թե իշխանություններն ինչ ակնկալիք ունեն, ընդհանրապես, ինչու են ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել  ՍԴ-ում փոփոխություններ անելու գործընթացին, Սաքունցը պատասխանեց. «Դա պայմանավորված է հենց ստեղծված փակուղային իրավիճակով, որն ունի սահմանադրությունը, բայց փակուղային կամ ճգնաժամային սահմանադրություն ունենալու պայմաններում առանձին մարմնից  ազատվելով ամբողջ ճգնաժամային իրավիճակը չի վերանում»:

 

Ըստ իրավապաշտպանի,  ՍԴ դատարանի շուրջ ստեղծված լարվածությունը, ճգնաժամը կարելի  է հաղթահարել ոչ թե անձերին փոփոխելով, այլ ինստիտուցիոնալ և շոշափելի, ռեալ փոփոխությունների միջոցով:

 

Արթուր Սաքունցը պնդում է, որ դատաիրավական համակարգի առողջացման միակ լուծումը վեթթինգն է:

galatv.am

views: 720

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color