Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Ներկա իշխանությունների օրոք քաղաքական հետապնդում չկա և չի էլ լինելու». Արթուր Սաքունց

October 18, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ֆեյսբուքի իր էջում գրել է.

 

«Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների խախտումներն այլևս չեն կարող լինել պայմանավորված քաղաքական նպատակահարմարությամբ:

 

Ենթադրենք՝ որևէ պաշտոնատար անձի կողմից ինչ-որ կոռուպցիոն գործարքի մեջ ներգրավված լինի որևէ, ասենք, իրեն մտերիմ կամ հարազատ կամ մերձավոր հանդիսացող լրագրող կամ փաստաբան, ու այդ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործության փաստի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում ծանուցագրով հրավիրեն այդ լրագրողին կամ փաստաբանին, պետք է գնահատվի որպես ճնշու՞մ փաստաբանական գործունեության կամ լրագրողական աշխատանքի վրա:

Ուղղակի հետաքրքիր է:

 

Կամ եթե, ասենք, ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը ձևակերպված է, ասենք, այդ նույն փաստաբանի կամ լրագրողի անունով կամ հենց զուտ մերձավոր անձի անունով, ապա այդ դեպքում հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման շրջանակում այդ լրագրողից կամ փաստաբանից կամ մերձավոր ազգականից չպե՞տք է բացատրություն վերցնել, զուտ այն ենթադրությունից ելնելով, թե նման գործողությունը կարող է գնահատվել որպես ճնշում լրագրողի կամ փաստաբանի կամ մերձավոր ազգականի նկատմա՞մբ:

 

Միանշանակ է, որ պետք է իրականացվեն բոլոր անհրաժեշտ իրավական գործողությունները՝ օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքի հիման վրա: Եվ սրանում է իրավապահ մարմնի նկատմամբ հանրային վստահության վերականգնման միակ ճանապարհը:

 

Բայց և յուրաքանչյուր գործողություն պետք է իրականացվի բացառապես օրինական և իրավական հիմնավորումներով:

 

Իսկ եթե տեղի է ունենում օրենքի խախտում կամ իրավունքի խախտում, ապա դա գնահատել որպես քաղաքական հետապնդում, կամ պետք է ընդունել, որ գույքի ապօրինի ձեռք բերում կամ կոռուպցիոն հանցագործություն տեղի չի ունեցել, կամ էլ նշանակում է գիտակցաբար անտեսել կոռուպցիայի կամ ապօրինության փաստը, որը թույլ է տվել կամ ենթադրաբար թույլ է տվել պաշտոնատար անձը:

 

Հա, ի դեպ, իբր թե ապօրինի, անհիմն, առանց որևէ հիմքի քրեական հետապնդում իրականացնելու պրակտիկան որպես համակարգային երևույթ բնորոշ է միմիայն ավտորիտար, կոռումպացված, անպատժելի կառավարմանը, որպիսին համարել ներկա իշխանություններին և դրանով փորձել նույնականացնել նախորդների հետ, պետք է ունենալ ամենավառ երևակայությունը:

 

Մարդու իրավունքները, այո, խախտվում են նաև իրավական և ժողովրդավարական պետություններում, վկա Եվրոպական դատարանի վճիռները Ֆրանսիայի, Գերմանիայի կամ Մեծ Բրիտանիայի նկատմամբ, բայց որևէ մեկի մտքով չի անցնի մարդու իրավունքների խախտումները այդ պետություններում գնահատել որպես քաղաքական հետապնդման հետևանք:

 

Հայաստանի Հանրապետությունում ներկա իշխանությունների օրոք քաղաքական հետապնդում չկա և չի էլ լինելու, որովհետև չկա գեթ մեկ նախադրյալ կամ պայման կամ գործոն նման պնդման համար:

 

Ուզում եք ընդունեք, ուզում եք մի ընդունեք, ինչ ուզում եք խոսեք, ասեք, ամեն մեկն իհարկե ունի իր համոզմունքը, իր կարծիքը, որը պայմանավորված է, թե ինչպես է վերաբերվում թավշյա հեղափոխությանը, ինչպես է վերաբերվում ներկա իրավիճակին, ինչպիսին է տեսնում տեղի ունեցող իրադարձությունները և ինչում է տեսնում իր անելիքը ներկա պայմաններում և ներկա զարգացումներում:

Նոր Հայաստանում, այո, կան և լինելու են մարդու իրավունքների խախտումներ, որոնց կանխման համար անհրաժեշտ են պետական մարմինների, հատկապես դատաիրավական համակարգի, ինստիտուցիոնալ, օրենսդրական փոփոխություններ, պետական մարմինների և աշխատակիցների կարողությունների զարգացում և այլն:

 

Եվ կարվեն, և ամեն ջանք պետք է գործադրենք այդ ամենին հասնելու համար՝ քննադատելով, առաջարկություններ ներկայացնելով, պնդելով, դատական հայցեր ներկայացնելով, մշտադիտարկումներով և այլն»:

 

galatv.am

views: 750

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color