Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Կառավարությանը դատի են տվել. ՀՔԱՎ-ը հայց է ներկայացրել Կիրանցում փոխհատուցումների գաղտնիության համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

September 2, 2024

Activities | Media about us | Multimedia

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դատական հայց է ներկայացրել ՀՀ կառավարության դեմ։ Պատճառն այն է, որ Կազմակերպությունը մերժում է ստացել, երբ խնդրել է տրամադրել Տավուշի մարզի Կիրանց համայնքում գյուղացիներին տրված փոխհատուցման չափի մասին տեղեկությունները։ Կառավարությունը դրանք գաղտնի է որակում և հրաժարվում է մանրամասներ հայտնել։

 

Դեռևս մեկ ամիս առաջ նույնաբովանդակ պատասխան էր ստացել նաև Factor TV-ն. Հայաստանի կառավարությանն ուղղած գրավոր հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ն և Քաղաքաշինության կոմիտեն համատեղ հայտնել էին, որ բնակիչներին տրվող փոխհատուցումների ընդհանուր և անհատական չափը, գույքերի քանակը սահմանված են ՀՀ կառավարության գաղտնի որոշմամբ և հրապարակման ենթակա չեն։

 

Ոչ միայն անհիմն է, այլև այստեղ առաջնայինը հանրային շահն է՝ շեշտում է ՀՔԱՎ ներկայացուցիչը։

 

Քաղհասարակության ներկայացուցիչները շեշտում են՝ հանրությունը պետք է տեղեկացված լինի, թե իր վճարած հարկերն ինչպես են ծախսվում։

 

Ըստ ամենյանի, տեղեկություններ չտրամադրելու հրահանգը եղել է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Թափանցիկ կառավարման խոստումներով իշխանության եկած վարչապետ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր՝ դա գաղտնի որոշում է։

 

Սահմանազատումից հետո Ադրբեջանին է անցել Կիրանց գյուղի բնակիչների հինգ տասնյակից ավելի գույք, Factor TV-ի հետ զրույցում պատմում են գյուղի բնակիչները։ Իրենց հաշվարկներով՝ դրանք պատկանել են 30 անձի։

 

Այնինչ, Փաշինյանի և գերատեսչությունների մոտեցումը ոչ միանշանակ է մարդկանց անձնական տվյալների գաղտնիության հարցում։ Օրինակ, Քաղաքաշինության կոմիտեն և ԱԱԾ-ն ավելի վաղ նմանատիպ հարցման պարագայում տրամադրել էին Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրի բնակիչներին տրված փոխհատուցումների չափը։

 

Ներկայացված հայցադիմումը դատարանն արդեն իսկ վարույթ է ընդունել, հոկտեմբերի 21-ին կկայանա առաջին նիստը։ Ուշագրավ է, որ Կիրանց գյուղի մասով կարծես թե ամեն ինչն է գաղտնի ձևով իրականացվում. Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցով որոշվեց Կիրանց բնակավայրին պատկանող 0,6 հեկտար մակերեսով հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը։  Այդ հողամասի վրա նոր դպրոց կկառուցվի, թեև գյուղն արդեն իսկ ունի նորակառույց դպրոց, որը սակայն սահմանազատումից հետո հայտնվել է սահմանից 50 մետր հեռավորության վրա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/804837.html © factor.am

views: 24

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color