Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) ՀՔԱՎ-ի ջանքերով վերականգնվել է բռնի տեղահանված անձի խախտված իրավունքը

March 27, 2025

Legal Support | Success stories

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

ՀՔԱՎ գրասենյակը 2023թ․-ից զբաղվում է Ադրբեջանի սանձազերծած  գործողությունների պատճառով բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությամբ։ 2025թ․-ի փետրվարին իրավունքների պաշտպանության նպատակով Կազմակերպություն է դիմել Լեռնային Ղարաբաղի քաղաքացի Ա․ Բ․-ն, ով 9 ամիս շարունակ չի կարողացել ստանալ ՀՀ քաղաքացիություն։ Վերջինս քաղաքացիություն ստանալու համար դիմել էր  ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության «Վանաձոր-2» բաժին, որտեղ էլ Ծառայության աշխատակիցները հայտնել էին, որ քաղաքացիություն ստանալու համար Ա․Բ․-ն պետք է ներկայացնի ծնողների ամուսնության վկայականը։  

 

Վկայականը անհնար էր ներկայացնել, որովհետև ԼՂ քաղաքացու ծնողները ամուսնության պետական գրանցում չեն ունեցել, բայց 1982 թ-ից գտնվել են փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ։ Ծնողներն ապրել են Սումգայիթ քաղաքում, որտեղ էլ 1988թ․ ջարդերի ժամանակ զոհվել է Ա․Բ․-ի հայրը և վերջինս մոր հետ տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ։  

 

Փաստացի ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության Ծառայությունը ՀՀ քաղաքացիություն շնորհելու գործընթացում անձի համար առաջացրել է ոչ բարենպաստ փաստական հանգամանք, պահանջելով փաստաթուղթ, որը ոչ միայն գոյություն չունի, այլև պահանջելով քաղաքացուն գտնել այդ փաստաթուղթը։ ՀՀ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի» մասին օրենքով ամրագրված է, որ «․․․ Եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա մարմինը ինքը պարտավոր է ինքնուրույն և իր հաշվին ձեռնարկել միջոցներ` դրանց իսկության մեջ հավաստիանալու համար:» 

 

Արդյունքում, արձանագրում ենք, որ Ա․Բ․-ն Ծառայությանը ներկայացրել է ՀՀ կառավարության 23.11.2007 թվականի «ՀՀ քաղաքացիություն ստանալու․․․» N 1390-Ն որոշման հավելված 2-ի 1-ին կետով սահմանված բոլոր փաստաթղթերը, իսկ վերջինիս ծնողների ամուսնության վկայականը որևէ իրավական հիմքով հաստատված չէ, չունի պետական գրանցում, հետևաբար այն ներկայացնելը անհնար է։ 

 

Ներկայացնելով վերոգրյալ հանգամանքները՝ ՀՔԱՎ գրասենյակը դիմել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին՝ լուծելու Ա․ Բ․-ի քաղաքացիություն ստանալու հարցը։ Կազմակերպության դիմումին ի պատասխան ՀՀ ՆԳՆ-ն գրությամբ տեղեկացրել է, որ քաղաքացիության ստացման գործընթացը արդեն սկսված է։ 

 

ՀՔԱՎ գրասենյակը շարունակում է տրամադրել անվճար իրավաբանական աջակցություն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց։ Աջակցության համար կարող եք զանգահարել`  

094042268 
094962324 
011242268 
077342268։ 

views: 41

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color