Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Հակիրճ անդրադարձ 2023 թվականին նախատեսվող վարժական հավաքների կազմակերպման աշխատանքների ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից արձանագրած խնդիրներին

February 3, 2023

Activities | Legal Support | Project։ Protection of the rights of conscripts and servicemen | Publications

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

2022 թ․ դեկտեմբերի 26-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվեց «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը , որով նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ժամանակահատվածում:

 

Չնայած մինչ օրս նախագիծը չի ընդունվել, /կամ ընդունված որոշումը հասանելի չէ Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում՝ arils.am/, այնուամենայնիվ վերջին օրերին ՀՔԱՎ-ը ահազանգեր է ստանում դեռևս նախագծով նախատեսված վարժական հավաքներին ներգրավելու նպատակով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության (այսուհետ՝ ԶԶՀԾ) տարածքային ստորաբաժանումներ կանչվող քաղաքացիներից։

 

Մասնավորապես՝

 

1. 2023 թ. կայանալիք վարժական հավաքների մասնակցելու համար ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ են կանչվում անձինք, ովքեր մասնակցել և արձակվել են եռամսյա վարժական հավաքներից 2022 թ. նոյեմբերին՝ այսինքն երկու ամիս առաջ։

 

• «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի համաձայն՝   պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել երկու, երեք կամ չորս անգամ (կախված հաշվառման կարգից՝ 1-ն կամ 2-րդ և կախված ծառայության տեսակից՝ շարքային, ենթասպայական, ավագ ենթասպայական, սպայական), բայց ոչ ավելի, քան երկու կամ երեք ամիս մեկ տարվա ընթացքում։

 

2. Քաղաքացիներին ՀՀ ՊՆ ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումներում հայտնում են 2023 թ. հուլիսին կայանալիք վարժական հավաքներին մասնակցելու նրանց պարտավորության մասին, այն դեպքում երբ այդ ժամանակահատվածի համար վարժական հավաքներ պաշտոնապես հայտարարված չեն։ Այսինքն՝ քաղաքացիները տեղեկացված չեն վարժական հավաքների յուրաքանչյուր փուլի անցկացման ժամանակահատվածների մասին, չնայած այն հանգամանքին, որ դեռևս 2022 թ. հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Սուեն Պապյիկանը հայտնել էր, որ նախատեսվող վարժական հավանքներին քացաքացին ինքն է ընտրելու՝ երբ մասնակցի հավաքներին։

 

3. ՀՀ ՊՆ ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումներում քաղաքացիներին տրամադրում են բուժզննությունների ներկայանալու վերաբերյալ տեղեկացում և հորդորում են հնարավորինս շուտ անցնել բժշկական զննություններ, առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ նախատեսվում է քաղաքացուն ներգրավել վարժական հավաքներին շուրջ կես տարի անց։

 

• «Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կարգը սահմանելու մասին» թիվ 1174-ն որոշման համաձայն՝ «Ծանուցման հիման վրա զինվորական կոմիսարիատ ներկայացած պահեստազորայինն անցնում է բուժհետազոտում, որի արդյունքներով վարժական հավաքի կանչվելու ենթակա ճանաչվելու դեպքում ուղարկվում է վարժական հավաքի անցկացման զորամաս` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ուժերով և միջոցներով»: Խնդիրն այն է, որ վարժական հավաքների կանչվելուց 6 ամիս առաջ կատարված առողջական վիճակի հետազոտությունները կարող են բավարար չափով հավաստի չլինեն, հատկապես որոշ սեզոնային հիվանդությունների դեպքում, որոնք դրսևորվում են որոշակի եղանակային պայմաններում։ Բացի այդ, 6 ամիսը բավականին երկար ժամանակահատված է, որի ընթացքում անձի առողջական վիճակում կարող են արձանագրվել փոփոխություններ։ Հաշվի առնելով նախորդ վարժական հավաքների շրջանակներում իրականացված բուժզննությունների որակը և օբյեկտիվությունը, հստակ է, որ քաղաքացիները հավաքների կանչվելուց առաջ լիացուցիչ և ստուգիչ զննությունների չեն ուղեգրվելու։

 

4. Բարձր աշխատավարձ ստացող և վարկային կամ հիփոթեքային պարտավորություններ ունեցող քաղաքացիները, կանչվելով վարժական հավաքների, ունենում են ֆինանսական խնդիրներ վարկերը մարելու հետ կապված․

 

• «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի համաձայն՝ «Վարժական հավաքի ընթացքում… քաղաքացուն …հաշվարկվում է նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափ», իսկ «Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կարգը սահմանելու մասին» թիվ 1174-ն որոշման համաձայն՝ «Պահեստազորայիններն ակտիվ պահեստազորային ծառայություն անցնելու ժամանակահատվածում վարձատրվում են համապատասխան կազմերի պայմանագրային զինծառայողների համար սահմանված դրամական ապահովությանը համարժեք չափով՝ պայմանագրով նախատեսված կարգով»։ Նշված դրամական ապահովությունը որոշ դեպքերում մեծապես տարբերվում է քաղաքացու աշխատավարձի չափից, ինչն իր հերթին հանգեցնում է քաղաքացու կողմից իր կամքից անկախ վարկային կամ այլ ֆինանսական պարտավորությունների չկատարմանը։

 

Եթե հարցեր ունեք գործընթացի մասին, կամ խախտվել են ձեր իրավունքները, և ունեք
իրավաբանական խորհրդատվության կարիք, կապ հաստատեք մեզ հետ հետևյալ կոնտակտներով․

Նազելի Մովսեսյան
093 111 615
nmovsesyan@hcav.am

views: 1619

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color