Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Սարի թաղում զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ մեղադրվող Հովհաննես Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ նրա արարքում հանցակազմ չկա

June 23, 2018

Activities | Legal Support | Legal Support | Success stories | Publications | News

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

2016 թ. հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած հավաքների մասնակից Հովհ. Ղազարյանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը) իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։

 

Հովհ․ Ղազարյանի իրավունքների պաշտպանությունն ստանձնել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը։ Վերջինիս միջնորդությամբ 2016 թ․֊ից կալանքի տակ գտնվող Հովհ․ Ղազարյանը 2017թ․ փետրվարի 13֊ին դատարանի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից։

 

Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին հայտարարություն է տարածել ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը։

Քրեական հետապնդումը դադարեցվել է նաև 2016 թ․ հուլիսին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող մի շարք այլ ցուցարարների նկատմամբ։

views: 690

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color