Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Չեք կարող խցկվել այնտեղ, որտեղից Ձեզ վռնդել են մեկընդմիշտ․ Արթուր Սաքունց

April 30, 2022

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Չեք կարող խցկվել այնտեղ, որտեղից Ձեզ վռնդել են մեկընդմիշտ․ Արթուր Սաքունց

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Մի եզակի արձանագրում անեմ՝ միայն մեկ անգամ

 

Ուրեմն անձամբ եմ հայտնում Ձեզ՝ պարոնայք Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան, ու իրական պահն է այս մասին հայտնելու և հուսամ միակ ու վերջին անգամ է սա լինելու։

 

Կարող եք իհարկե Ձեր ֆինանսական ռեսուրսներով ամենալավագույն փաստաբաններին վարձել Ձեր շահերը պաշտպանելու համար Ձեր իսկ ստեղծած դատարաններում ու Ձեր մշակած սցենարներով դատախաղերի միջոցով, Ձեր ուզած, թեկուզ ժամանակավոր, արդյունքները ստանալ՝ վաշխառուական բնույթի իրավական փաստաթղթի՝ բարաթի տեսքով։

 
 

Մի բան օղ արեք Ձեր ականջին։ Ձեր սարքած բարաթը՝ թուղթը կարող է Ձեր հետ քիմիական կապի մեջ գտնվող ռեժիմից վախեցած, թույլ, զգուշացող, շատ դեպքերում անհետևողական, որոշ դեպքերում անգրագետ, անսկզբունքային իշխանության համար նշանակություն ունենալ, սակայն որևէ նշանակություն, անգամ այդ բարաթի, թղթի գնի չափ նշանակություն չունի տասնամյակներ շարունակ Ձեր ռեժիմների կողմից կեղեքված, հալածված, տուժված ու իր մարդկային արժանապատվությունը վերագտած քաղաքացիների համար։

Պարզ է՞։ Կորուստները, զրկանքները, որոնք ունեցան ՀՀ քաղաքացիները, Ձեր զրկանքներն ու կորուստները չեն ու չփորձեք համարել Ձերը․ դրան ունակ չեք Դուք․ վկան Ձեր այսպես կոչված կառավարման ժամանակ հարյուրավոր, հազարավոր ունեզրկվածները, տնազրկվածները, սեփականազրկվածները, ազատազրկվածները, ընտրազրկվածները, կյանքից զրկվածները, արտագաղթածները, հայրենազրկվածները, ու ոչ թե արտաքին թշնամու, այլ հենց Ձեր իշխանության կողմից։

Ու չփորձեք այդ կորուստներն ու զրկանքներն առնել, գնել, սեփականաշնորհել Ձեր իմացած, Ձեզ բնորոշ մեթոդներով՝ կեղծիքներով, ու որպես ակցիաներ մի քանի անգամ թանկ վաճառել դրանց իրական տերերի վրա։

Պարտության տերն անգամ Դուք չեք ու չեք կարող լինել, որովհետև Դուք միմիայն շահույթի տերն եք։ Դուք այնքան կապ ունեք ՀՀ քաղաքացիների զրկանքների ու կորուստների հետ, ինչքանով որ հանդիսացել եք այդ զրկանքների ու կորուստների հաշվին շահույթ ստացողները։

ՀՀ քաղաքացիները մեկ անգամ և մեկընդմիշտ ձեռք բերեցին հնարավորություն կանգնեցնելու իրենց զրկանքների ու կորուստների հաշվին շահույթ ստացողների՝ Ձեր խրախճանքը՝ 2018թ ապրիլ — մայիսին։

Եվ եթե իրենց այդ հնարավորությունը դեռևս չի դարձել կայուն, պինդ ու ամուր, ապա այդ խնդրի լուծման հետ ընդհանրապես Դուք չէ, որ կարող եք որևէ կապ ունենալ։ Չեք կարող խցկվել այնտեղ, որտեղից Ձեզ վռնդել են մեկընդմիշտ»։

bavnews.am

 

views: 81

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color