Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Սամվել Ուզունյանի՝ Հայաստանը լքելու գործով ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել քննիչին ու նրա անմիջական ղեկավարին

April 11, 2022

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հոկտեմբերի 27-ի գործը քննած նախկին դատավոր Սամվել Ուզունյանի՝ Հայաստանը լքելու գործով ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել քննիչին ու նրա անմիջական ղեկավարին։ Ամիսներ առաջ լուծարված Հատուկ քննչական ծառայության քննիչները, որոնք այժմ աշխատում են նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեում, մեղադրվում են պաշտոնական անփութության համար։

Էդգար Պողոսյանը և Լեռնիկ Ստեփանյանը, ըստ Գլխավոր դատախազության, չեն կատարել գլխավոր դատախազի ցուցումը՝ անհապաղ միջոցներ չեն ձեռնարկել քրեական գործով մեղադրյալ դատավորին ազատությունից զրկելու համար, ինչի հետևանքով 2019-ի դեկտեմբերին Սամվել Ուզունյանը կարողացել է փախուստի դիմել։

 

«Սա խոսում է այն մասին, որ Ուզունյանը կոռուպցիոն կապերի մեջ է եղել քննիչների հետ: Ուզունյանն ումի՞ց է իմացել, որ նկատմամբ քրեական գործ են հարուցել արդեն: Անխուսափելի է, չէ՞, այն փաստի գիտակցումը, որ նման մարդը կամ հանցագործություն կատարած անձը, եթե նրա նկատմամբ անհրաժեշտ միջոցներ ձեռք չառնվի խուսափելու է պատասխանատվությունից և քրեական գործի վարույթ իրականացնող մարմնից», - ընդգծեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

 

Իրավապաշտպանը տարակուսած է՝ ինչպե՞ս է ստացվել, որ 51 հազար դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող դատավոր Ուզունյանը Հայաստանից հեռացել էր մեղադրյալ դառնալուց մի քանի ժամ անց, ինչպե՞ս չէին հասցրել իրավապահները սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգում (ՍԷԿՏ) փակել նրա ելքը։

 

Ըստ իրավապահների, երբ նախկին դատավորը որպես մեղադրյալ է ներգրավվել, դատախազությունը նույն օրը Հատուկ քննչական ծառայության քննիչին առաջարկել է ստանալ որոշումներն ու անհապաղ կատարել դատախազի ցուցումները։ Բայց քննիչն ու նրա անմիջական ղեկավարը հայտնել են, որ գլխավոր դատախազի որոշումը կվերցնեն հաջորդ օրը։ Եվ մինչ կբացվեր հաջորդ օրը, Ուզունյանը «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Մոսկվա։ Քննիչներին անգամ չի զգոնացրել «Զվարթնոց» օդանավակայանից ստացված հեռախոսազանգը, երբ տեղեկացել են, որ Ուզունյանը օդանավակայանում է և Մոսկվայի տոմս է գնել։

 

Սաքունցը դատաիրավական համակարգը չբարեփոխելու ցայտուն օրինակ է որակում կատարվածը։ Նկատում է՝ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն անցել են բարեվարքության ստուգում, բայց պարզվում է, դա այդքան էլ այդպես չէ:

 

«Ցանկացած շարքային քաղաքացու դեպքում վստահ եղեք, որ շատ օպերատիվ աշխատելու էին, որովհետև նրա հետ պայմանական կոռուպցիոն նախկին պատմություն չունեն, մեկը մյուսի վրա կոռուպցիոն շահեր չունեն: Հիմա կոռուպցիոն շահեր ունեցող տարբեր կառույցների ներկայացուցիչները պետք է հեռացվեն համակարգից», - ընդգծեց Սաքունցը:

 

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» հայաստանյան գրասենյակի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանն, իր հերթին, կարծում է, որ ԱԱԾ-ն դեռ պետք է ապացուցի, որ քննիչներն իսկապես թերացել են կատարել դատախազի ցուցումները երեկոյան ուշ ժամի՝ սպասելով հաջորդ օրվան։

azatutyun.am

views: 38

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color