Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Գյումրի և Փարաքար համայնքներում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ

March 11, 2025

Current Announcements | Activities of Local Self-Government Bodies

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն «Անկախ դիտորդ» դաշինքի շրջանակներում պատրաստվում է իրականացնել դիտորդական առաքելություն Գյումրիի և Փարաքարի ավագանու 2025 թ. մարտի 30-ի արտահերթ ընտրություններում։ Այդ նպատակով մեր Կազմակերպությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ դիտորդական առաքելության համար հավատարմագրում ստանալու։

Դիտորդությունն իրականացվելու է համագործակցությամբ.
🔶 «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի
🔶 և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հետ։

Դիտորդական առաքելության հիմնական նպատակն է ապահովել անկախ և անաչառ դիտարկում՝ նախընտրական փուլի և քվեարկության գործընթացի Ընտրական օրենսգրքին համապատասխանելու տեսանկյունից։

Առաքելությունը գնահատելու է ընտրական գործընթացի թափանցիկությունը, հնարավոր չարաշահումներն ու խախտումները, առաջադրված կուսակցություններին տրամադրվող հանրային ռեսուրսների հավասարությունը։

views: 6

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color