Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Իշխանությունը ձեռնպահ է մնում սպառնալիք և ատելության խոսք արտահայտողների նկատմամբ

November 13, 2018

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հայաստանի Հանրապետությունում խախտվեց միավորումների եւ հավաքների ազատության իրավունքը։ Իշխանությունը չկատարեց իր պարտավորությունը ապահովելու խաղաղ, առանց զենքի, ատելության, թշնամանքի որևէ կոչ չանող մարդկանց՝ քրիստոնյա ԼԳԲՏ հավաքի անվտանգ եւ ապահով անցկացումը։

Արթուր Սաքունցի այս հայտարարությունը ԼԳԲՏ ֆորումի չեղարկվելու վերաբերյալ առաջացրել էր հասարակության մի մասի դժգոհությունը։ Քննարկումների ժամանակ եւ սոցիալական ցանցերում լայնորեն կիրառվում է ատելության քարոզ եւ խտրականության դրսեւորում:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցին ավելի շատ անհանգստացնում է իշխանության լռությունը, քան աղմուկ բարձրացնելը։

«Մենք ունեցել ենք նման դրսեւորումներ հատկապես նախորդ իշխանությունների օրոք: Մենք համոզված էինք, որ դրանք ոչ միայն ուղղորդվում էին, այլ նաեւ աջակցություն էին ստանում: Իշխանությունը փոխվել է, մենք գիտենք, որ չի հովանավորում, բայց միեւնույն ժամանակ ձեռնպահ է մնում սպառնալիքի, ատելության խոսքի, թշնամանքի, ընդհանրապես նման վերաբերմունք արտահայտողների նկատմամբ»,- ասում է իրավապաշտպանը:
Նրա խոսքերով՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ոչ պոպուլյար խմբեր կան։ Եւ եղել են մարդիկ, որոնք ունեցել են այդ խմբերի հանդեպ ծայրաաստիճան վատ վերաբերմունք, թշնամանք:

«Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողները պետք է սկզբունքայնություն ցույց տան եւ այդ խմբերին։ Այդ վատ վերաբերմունքը հասարակության մեջ պայմանավորված է տարրական կրթության բացակայությամբ եւ իշխանության կողմից պատշաճ իրազեկում չապահովվելով, պետք հասկացնել, որ մարդիկ կարող են ունենալ ամենատարբեր հատտկանիշներ, սակայն դա չի կարող բերել նրան, որ ատելություն ձեւավորվի։ Պետք է հասկացնել, որ մարդու իրավունքները համընդհանուր է, անքակտելի է եւ անօտարելի է ցանկացած մարդուց։ Ես կարծում եմ՝ իշխանությունը հասկացավ, որ այս բնագավառում անելիք ունի», — ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Նրան նաեւ մտագոհել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հայտարարությունը, թե անվտանգությունից ելնելով նպատակահարմար չեն համարում նման ֆորումի անցկացումը։ Հատկապես հաշվի առնելով հարեւան Վրաստանում օրեր առաջ միջադեպի գրանցումը՝ չբացառելով, որ նման միջադեպ կարող է նաեւ Հայաստանում լինել։

«Նա հրապարակային հրաժարվեց իր պարտականությունների կատարումից, որով փաստեց՝ ոստիկանությունը չի կարող ապահովել մարդկանց անվտանգությունը ՀՀ-ում: Դա ճիշտն ասած խոստովանություն էր սեփական պաշտոնից հրաժարումի։ Իր կարողությունները չի համապատասխանում իր պաշտոնին»,- ավելացնում է Արթուր Սաքունցը։
Խտրականության դրսեւորման եւ ատելության քարոզի դատապարտման կոչով հայտարարություն է տարածել «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ն։ «Անթույլատրելի է իրավապաշտպանի նկատմամբ որևէ ճնշման կամ դրա փորձի կիրառումը, առավել ևս, եթե այն պայմանավորված է նրա գործունեությամբ»,- գրված է հայտարարության մեջ։

Իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցը նշում է՝ իրավապաշտպանները դրսեւորել են բացառիկ, միակ ճիշտ դիրքորոշումը․
«Իրավապաշտպանը չի կարող առաջնորդվել մի խումբ անձանց պաշտպանելով՝ անտեսելով այլ անձանց իրավունքները․ Եթե կա օրենք, իրավունք, ապա դա վերաբերում է բոլորին։

Իրավապաշտպանները միանշանակ միակ ճիշտ ճանապարհն են ընտրել՝ իրենց դիրքորոշումը հայտնելու։ Փաստ արձանագրեցինք, որ իրավապաշտպաննրի նկատմամբ սկսեց շատ լուրջ ատելության, խոսք, տարափ, որը բացի զգացմունքային տարրերից՝ ոչինչ չուներ»։
Նա նշում է, որ մեր հասարակությունը կարիք ունի հանդուրժողականության։ Ուստի պետք է հանդուժող լինել ցանկացած խմբի նկատմամբ՝ դրանք կլինեն կրոնական, ռասսայական, թե քաղաքական։

Ամբողջական հոդվածը՝ forrights.am

views: 932

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color