Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբանների բողոքը դատարանը կքննի հաջորդ ամիս

February 12, 2019

Activities | Legal Support | Legal Support | Media about us | Julieta Ghukasyan

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայողի կողմից ծեծի ենթարկվելու հետեւանքով մահացած Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբանների բողոքը դատարանը կքննի մարտի 15-ին: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նիստը նախագահող դատավոր՝ Վահե Միսակյան, փետրվարի 12-ին նիստի ժամանակ հետաձգեց Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբանների բողոքի քննումը: Նիստին ներկա էին դատախազ Վահե Միրզոյանը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը:

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իրավահաջորդների կողմից մինչդատավարական վարույթ ներկայացված էր Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Ա. Ռազգիլդեևին ռուսական ռազմաբազայից ՔԿՀ տեղափոխելու հարցը: Դատական նիստի մեկնարկին դատարանը որոշեց , որ չկան հիմքեր նիստը դռնփակ անցկացնելու համար, սակայն բողոքի քննությունը հետաձգվեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի կողմից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննչական վարչությունը չէր ներկայացրել բողոքի վերաբերյալ նյութեր:

 

Ռազգիլդեևին ռուսական ռազմաբազայի տարածքից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու՝ տուժող կողմի միջնորդությունը վարույթն իրականացնող մարմինը 2018թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ ամբողջությամբ մերժել էր: ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Վ. Սամվելյանը միջնորդությունը մերժելու մասին որոշման մեջ նշում է, որ ձերբակալումից հետո Ա. Ռ.-ին ռուսական ռազմաբազայից ՀՀ համապատասխան հիմնարկ տեղափոխելը հակասում է ՌԴ օրենսդրությանը:

 

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները 2019թ. հունվարի 17-ին ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին բողոքարկել են միջնորդությունը մերժելու՝ վարույթն իրականացնող մարմնի 2018թ. դեկտեմբերի 29-ի որոշումը: Նրանք նշել են, որ Ռազգելդեևինին ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու դեպքում միայն հնարավոր կլինի պնդել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության մասին:

 

«Միանշանակ այս գործը քննելիս պետք է առաջնորդվել ՀՀ օրենսդրությամբ և չեմ ընդունում այն պատճառաբանությունը, որ Ա.Ռ-ին ռուսական ռազմաբազայից ՀՀ համապատասխան հիմնարկ տեղափոխելը հակասում է ՌԴ օրենսդրությանը: Նման մերժումը, կարծում եմ, անհիմն է: Մենք ունենք փաստ, որ զինծառայողը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ռուսական ռազմաբազայի զինծառայող է և հանցագործությունը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում ՝ Գյումրի քաղաքում և ոչ թե ռազմաբազայի տարածքում և դեպքը տեղի է ունեցել Գյումրի քաղաքի բնակչի հանդեպ: Մենք պահանջում ենք, որ կատարվի ՀՀ դատավարական օրենսդրությունը, ՀՀ իրավական ակտերը և ի սպառ վերացվեն կամայականությունները»,- նշեց Արայիկ Զալյանը՝ տեղեկացնելով, որ դեռևս նախաքննությունը չի ավարտվել, նախաքննության ավարտ չի հայտարարվել և քրեական գործի նյութերը չեն փոխանցվել տուժողի իրավահաջորդներին:

 

Դեկտեմբերի 2-ին Գյումրիում ծեծի հետևանքով մահացել էր 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը։
Դեկտեմբերի 11-ին տվյալ պահին 102-րդ ռուսական ռազմական բազայի տարածքում ծառայության մեջ գտնվող Ա. Ռ.-ն ձերբակալվել է վարույթ իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի քննիչի և ՌԴ իրավասու մարմնի ներկայացուցչի կողմից համատեղ՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագրի» 8-րդ հոդվածով սահմանված կարգով: Այդ հոդվածով սահմանվում է. «ՀՀ իրավասու մարմինների կողմից ՀՀ իրավասությանը վերաբերվող գործերով ռուսական ռազմական բազայի տարածքում դատավարական, օպերատիվ հետախուզական, քննչական կամ այլ գործողություններ իրականացնելու անհրաժեշտության դեպքում, նշված գործողությունները կատարվում են ՀՀ իրավասու մարմինների կողմից ՌԴ իրավասու մարմինների հետ համատեղ կամ ՀՀ իրավասու մարմինների գրավոր միջնորդությամբ՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից, եթե դրանց կատարումը չի հակասում ՌԴ օրենսդրությանը»:

 

Ա. Ռ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Դեկտեմբերի 12-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` Ա.Ռ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

 

views: 1415

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color