Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջապես արձանագրենք ակնհայտ փաստը՝ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական և իրավական զարգացումներին ուղղված իշխանությունների, քաղաքացիական հասարակության ջանքերին աջակցում են ԱՄՆ-ն, Եվրոպական Միությունը, Եվրոպայի Խորհուրդը և ԵԱՀԿ-ն: Ռազմավարական դաշնակիցը և ԵԱՏՄ կոչվածի անդամ պետությունները որևէ ոʹչ ասելիք, ոʹչ էլ անելիք չունեն մեր զարգացումներում, բացի խոչընդոտելուց: Եթե կա որևէ հակափաստարկ, ցանկալի կլիներ լսել»: