Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով, դատավորների կարգապահական վարույթ. ՀԿ-ները կարծիք են հրապարակել

February 13, 2025

Activities | Law Enforcement Practice Analysis | Legislative Proposals and Analysis

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Իրավունքի զարգացման և պաշպանության հիմնադրամը գործընկեր կազմակերպությունների՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի հետ համատեղ կարծիք է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ դրանով առաջարկվող որոշ կարգավորումները համարելով խնդրահարույց և համապատասխանաբար ներկայացնելով մի շարք առաջարկներ, որոնք ուղղված են դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հանրային վերահսկողության ուժեղացմանը, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության հիմքերի որոշակիացմանը։ Կազմակերպությունները նաև արձանագրել են Նախագծով սահմանված մի շարք դրական փոփոխությունների կատարումը:

 

Կազմակերպություններն առաջարկում են հետևյալը.

  • բացառել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամների ընտրությունը՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից՝ փոխարենը քննարկելով այդ նպատակով անկախ մասնագիտական (ժամանակավոր)  հանձնաժողովի ստեղծման հնարավորությունը.
  •  վերանայել  Նախագծով սահմանված՝ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նիստի իրավազորության վերաբերյալ պահանջները.
  • վերանայել հարուցված  կարգապահական վարույթի արդյունքում միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու որոշման ընդունման համար անհրաժեշտ ձայների քանակը՝ նախատեսելով առավել ցածր շեմ.
  •  որոշակիացնել դատավորների կարգապահական պատասխանատվության անձեռնմխելիությունից սահմանված բացառությունների շրջանակը։
  • սահմանել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի բոլոր որոշումների հրապարակման պահանջ, կարգապահական վարույթ չհարուցելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում՝ առանց դատավորի և գործին մասնակցող անձանց անձնական տվյալները ներառելու.
  • սահմանել արդյունավետ կարգավորումներ նոր հանգամանքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումների վերանայման համար:

 

Ամբողջական փաստաթուղթը ԱՅՍՏԵՂ։

views: 33

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color