Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) ՌԴ ՖՍԲ հաղորդագրությունը Ղրիմի կամրջի պայթյունի հարցում Հայաստանին մեղսակից դարձնելու նպատակ ունի

October 18, 2022

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Պարոն Սաքունց, ՌԴ ՖՍԲ պաշտոնական հաղորդագրությամբ Ղրիմի կամրջի պայթյունը կապվում է Հայաստանի ու հայերի հետ, ձերբակալվածների թվում հայերի անուններ են հիշատակվում։ Ի՞նչ է նշանակում սա։

 

Հայկական ազգանուններ հրապարակելով, իհարկե, փորձ է արվում թիրախավորել Հայաստանի իշխանություններին՝ միաժամանակ մոռանալով, որ այդ նույն հայկական ազգանունների մեկ այլ խումբ կա, ովքեր հանդիսանում են Կրեմլի քարոզիչները, որոնք Հայաստան պետության դեմ են աշխատում։ Դեռ մինչև քրեական գործի քննության ավարտը, չնայած ՌԴ որևէ քննչական մարմնի կողմից քննության նկատմամբ չկա որևիցե վստահություն, նման թիրախավորմամբ հրապարակումն ակնհայտ քաղաքական նպատակներ ունի։ Ավելին, ես կարող եմ վստահաբար ասել՝ բազմաթիվ են փաստերը, որ Պուտինի նախագահության օրոք հենց իշխանությունների կողմից են բազմաթիվ պայթեցումներ եղել Ռուսաստանի տարբեր քաղաքներում, ինչը փաստարկված է իրենց անվտանգության մարմինների աշխատակիցների կողմից։ Սեփական աչքում գերանը չտեսնելու տալու փոխարեն ուրիշի աչքում չոփ գտնելու պարզունակ քարոզչական հնարքը որևէ մեկը լուրջ չի ընդունում։

 

Ես վստահում եմ Հայաստանի պետական մարմինների՝ տվյալ դեպքի հետ կապված տեղեկատվությանը։ Եթե հայկական ազգանուններով մարդիկ կան նրանց թվում, ապա հայկական ազգանուններով անձինք կան հենց ՌԴ-ում, իրենք ունեն իրենց տարբեր դիրքորոշումները, հայացքները։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող պատասխանատու լինել ՌԴ քաղաքացիների, թեկուզ ՀՀ քաղաքացու համար, ով ինչ-որ գործողության է մասնակցել։ Այնպես որ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, սա նպատակ ունի ճնշման գործիք ստեղծել Հայաստանի իշխանությունների դեմ՝ Հայաստանին մեղսակից դարձնելու Ղրիմի կամրջի պայթյունի հարցում։ Հետաքրքիրն այն է, որ կամուրջի այդ վնասվածքները շատ հեշտ վերականգնվող են։ Այսինքն՝ Ուկրաինայի զինված ուժերը կարող էին իրենց տրամադրության տակ եղած միջոցներով շատ ավելի ու անդառնալի վնասներ հասցնել կամրջին։ Այնպես որ, սրանք հիմքեր չունեցող մեղադրանքներ են։ Ես էլ վարկած եմ առաջարկում, որ դա ՖՍԲ կամ ԳՌՈւ-ի կողմից իրականացված գործողություն էր, որպեսզի պուտինյան ռեժիմը հիմք ստեղծի Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ խայտառակ, լայնածավալ, որպես պատերազմական հանցագործություն հանդիսացող գործողություններ իրականացնելու համար։

 

Այսինքն՝ Ռուսաստանը պարբերաբար նման սադրանքնե՞ր է իրականացնելու Հայաստանի նկատմամբ։

 

Այո, միշտ է իրականացրել այդ սադրանքները, որովհետև ինքն ուրիշ գործիքակազմ  ու ուրիշ բնույթ չունի։ Հենց այս գործողություններն են բնորոշ Ռուսաստանին։ Մարդկանց անուններ են հրապարակվում՝ առանց քննության ավարտի։ Գոնե սպասեն քննության ավարտին, քանի որ առնվազն անմեղության կանխավարկած կա։ Կամ ո՞վ է քննելու այդ գործը, ՖՍԲ-ի քննչական բաժի՞նը։ Դա այն դեպքում, երբ իրենք բազմաթիվ հանցագործություններ՝ քաղաքական սպանություններ մինչև վերջ այդպես էլ չեն բացահայտել, օրինակ, նույն Նեմցովի սպանությունը։ Այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ցանկացած նման հայտարարություն բացառապես միմիայն քաղաքական բովանդակություն ունի և դա ավելի շատ բացահայտում է նրանց քաղաքական նպատակները։ Որովհետև խոսել օրինական և հիմնավոր քրեական հետապնդման կամ քննության մասին՝ Ռուսաստանի պարագային ավելորդ է։

 

lragir.am

views: 10

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color