Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Տարօրինակ է, երբ գեներալի կոչումը ստանալուց հետո Վանեցյանը որոշում է քաղաքական գնահատականներ հնչեցնել

September 18, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

Պարոն Սաքունց, Արթուր Վանեցյանը հաստատել է, որ նախօրեին տարածված հայտարարությունն իր և իր օգնականի կողմից է գրված եղել։ Տեսակետ կա, որ ուժային կառույցի ղեկավարը քաղաքական հայտարարություն անելու իրավունք չուներ։

 

Բոլոր դեպքերում, երբ ԱԱԾ ղեկավարը հայտարարություն է տարածում, ինքն ավելի շատ փաստում է, որ ԱԱԾ պետի պաշտոնը դիտարկել է որպես քաղաքական պաշտոն, և սա ավելի շատ խոսում է իր վերաբերմունքի մասին։ Ավելին՝ եթե ինքը նման հայտարարություն անում է հիմա, իսկ նախկինում որևէ անդրադարձ չի կատարել որևէ ներքաղաքական իրադարձությանը, ուղղակի հարց է առաջանում՝ արդյոք ինքը զբաղվե՞լ է ԱԱԾ գործառույթների իրականացմամբ, թե զուգահեռաբար նաև քաղաքական գործընթացներով է հետաքրքրվել։ Բոլոր դեպքերում նշեմ, որ, իհարկե, մի քիչ տարօրինակ է, երբ գեներալի կոչումը ստանալուց հետո ինքը որոշում է քաղաքական գնահատականներ հնչեցնել։ Չեմ կարծում, թե սա կարող է երաշխիք հանդիսանալ, որ ինքը կարող է հաջողակ լինել քաղաքականության մեջ։

 

Արդյոք առաջիկայում ավելի պարզ կդառնա այս հրաժարականի դրդապատճառը։

 

Չեմ կարծում, թե Վանեցյանը  քաղաքական իշխանության կամ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ այնպիսի տեղեկատվության է տիրապետում, որը կարող է անակնկալ կամ սենսացիա լինել։ Նորմալ պրոցես է, երբ իշխանության ձևավորման և կայացման ընթացքում նման հարցեր առաջ գան։ Ըստ էության՝ հեղափոխությունից հետո սա նոր իրավիճակ է, երբ ժողովրդավարության վերականգնումը այնքան էլ հարթ չի կարող լինել, որովհետև փնտրտուքները, որոնումներն անխուսափելիորեն ուղեկցելու են։

 

Վանեցյանը բացարձակապես որևէ հղում չի կատարում ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի նահանջի մասին կամ քաղաքական իշխանության կողմից հայտարարված ուղենիշները փոխելու մասին։ Այսինքն՝ չկա մի հարց, որ վկայի, որ այսօրվա քաղաքական իշխանությունը հրաժարվում է ինչ-որ արժեքներից։ Իսկ մնացածը գուցե իր անձնական ընկալումներն են, միջանձնային հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ դեպքում առավել ևս չի կարող լուրջ հիմք հանդիսանալ որպես քաղաքական միավոր հայտ ներկայացնելու համար։

 

Պարոն Սաքունց, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադառնալուց հետո ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանն էլ նշել է, թե ինքն ինչո՞ւ պետք է հրաժարական տա, որովհետև այդպես է ցանկանում Վահե Գրիգորյա՞նը։ Ըստ էության՝ ՍԴ անդամները և նախագահը չեն պատրաստվում հրաժարական տալ՝ նշելով, որ ԱԺ-ն քաղաքական մարմին է, ԱԺ-ն ձեռնարկում է իր գործողությունները, իսկ ՍԴ-ն ունի Սահմանադրությամբ և ՍԴ մասին օրենքով իր լիազորությունների եu գործունեության կազմակերպման շրջանակը։ Ինչպիսի՞ հանգուցալուծում եք տեսնում։

 

Քաղաքական իշխանությունը ժամանակին ունկնդիր չեղավ քաղհասարակության կողմից ներկայացվող առաջարկներին, այն է՝ պետք է անցկացնել դատական իշխանությունում վեթինգ, որ բացի օրենսդիր և գործադիր իշխանություններից, պետք է վերականգնեն նաև դատական իշխանության լեգիտիմությունը։ Եվ այն միտումը, որ իբր դատավորները կամ սահմանադրական դատարանի անդամները կարող են տեղավորվել իրավունքի գերակայության սկզբունքի շրջանակներում, հերքեցին փորձով: ՍԴ ձևավորման հետ կապված բազմաթիվ հարցեր էին առաջ եկել, և մենք դրա մասին բարձրաձայնել ենք թե Սահմանադրության ընդունման ժամանակ, թե 2018-ին թավշյա հեղափոխությունից առաջ, Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելուն զուգահեռ, երբ հապշտապ ընտրեցին ՍԴ նախագահ, երբ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց մինչև իր ժամկետի լրանալը և տեղափոխվեց ԲԴԽ: Այս ամբողջ մանիպուլյացիաների մասին մենք խոսել ենք, և այն դատարանը, որը բառացիորեն թանաքը թղթի վրա դեռ չչորացած՝ ՀՀԿ-ից դուրս եկած, ՀՀԿ-ի կողմից պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրված անձին ընտրում է ՍԴ նախագահ, վկայում է այն մասին, որ թղթի վրա ամեն ինչ ճիշտ լինելը դեռ չի նշանակում, որ համապատասխանում է բովանդակությանը։ Ցավոք սրտի, կոնկրետ իրավիճակների հետ կապված համոզվեցինք, որ բովանդակությունը չի փոխվել, իսկ մենք շատ շուտ էինք ասում, որ ՍԴ-ն լեգիտիմ չէ, մենք ասել էինք, որ դատական իշխանությունը և ՍԴ-ն մասնակից են եղել պետության զավթման ուղղված իրավական որոշումներին։

 

Նրանք նշում են, որ Աժ-ն չի կարող միջամտել։ Դուք օրենսդրական փոփոխություններո՞վ եք պատկերացնում խնդրի հանգուցալուծումը։

 

Իսկ ո՞վ կարող է միջամտել: Մասնավորապես Դատական օրենսգիրք, ՍԴ մասին սահմանադրական օրենքները, որոնք հենց ուղղված են դատական իշխանության գործունեության կարգավորմանը, եթե փոխում են, նշանակում է, Սահմանադրական օրենսգրքերի ընդունմամբ ԱԺ-ն միջամտո՞ւմ է։ ԱԺ-ն չի կարող միջատել իր լիազորությունների բովանդակային իրականացման դեպքում, ինքը կարգավորողն է այն օրենսդրական դաշտի, որի հիման վրա գործում են դատական օրենսգիրքը, դատական մարմինները։ Բա պառլամենտական կառավարման երկիր է հռչակված, բա պառլամենտը պետք է օրենքներ ընդունի, բա ո՞վ պետք է օրենքներ ընդունի։ Եվ անհեթեթություն է նման հակափաստարկ բերելը։ Այո, պետք է ընդունել, և շուտ պետք է ընդունվեր, երբ ԱԺ-ն մեկնարկեց աշխատանքը։ Եվ ուշացման հաշվին նախկին իշխանությունները հույս էին փայփայում, որ քաղաքական նոր իշխանությունն աչքաթող է արել դատական իշխանությունը, որն իրենց վերջին բաստիոնն է։

 

Ոչ լեգիտիմ, պետությունը զավթած իշխանության վերջին բաստիոն են հանդիսանում ՍԴ-ն և դատական իշխանությունը և վայնասուն են բարձրացնում, որ կոռումպացված, պետության զավթմանը մասնակցած այդ մարմինները պետք է փոխվեն։ Այդ ապօրինությունների արդարացման կամ կամակորությունների դիմաց պատասխանատվություն չկրելու միակ երաշխիքը հանդիսացող դատական իշխանությունը մնա անձեռնմխելի՞։ Տվյալ դեպքում շատ կարևոր է դատական իշխանության օրինականությունը ոչ միայն թղթի վրա, այլ բովանդակային լեգիտիմությունը։ Եվ ԱԺ-ն շուտ էր պարտավոր փոխել այդ օրենսգրքերը, որի միջոցով իրավական այնպիսի մեխանիզմներ մշակեր՝ հանձինս վեթինգի, որոնց միջոցով առողջացներ դատական իշխանությունը, ազատեր ոչ լեգիտիմության խարանից և նաև վստահությունը վերականգներ։

 

Անձեռնմխելիության ինստիտուտն արդյունավետ կարող է լինել միայն լեգիտիմ հանրային վստահություն ունեցող դատական իշխանության նկատմամբ, անձեռնմխելիությունը անթույլատրելի է կիրառել կոռումպացված համակարգի նկատմամբ։ Այնպես, ինչպես փորձում են անձեռնմխելիության ինստիտուտը կիրառել Քոչարյանի նկատմամբ և զերծ պահել նրան պատասխանատվության ենթարկելուց, այդպես էլ փորձ անել անձեռնմխելիության սկզբունքի հիման վրա անձեռնմխելի պահել կոռումպացված դատական իշխանությունը և ՍԴ-ն: Սա հակաժողովրդավարական և հակաիրավական է և անհամատեղելի ժողովրդավարական և իրավական պետության շահերին։

 

lragir.am

views: 769

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color