Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Գլխավոր շտաբի պետը, ԱԱԾ հակահետախուզությունը պետք է հանրությանը բացատրություն տան՝ ինչպե՞ս եղավ, որ մարդիկ գերեվարվեցին

November 18, 2021

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գերիների վերաբերյալ վարչապետի երեկվա հայտարարությունը որակում է որպես աննախադեպ՝ անպատասխանատվության առումով։ Այսօր հրավիրած ասուլիսում Սաքունցն ասաց, որ դա պատասխանատվությունը գերության մեջ գտնվող զինվորների վրա գցելու ակնհայտ դրսևորում է։ Սա նաև պատասխանատվությունից խուսափելու վարքագիծ է։

 

«Սա ամենևին բարենպաստ ազդեցություն չի կարող ունենալ արդեն ծառայողների ու ծառայության մեկնողների վրա, որովհետև հոգեբանական խնդիր է։ Սա պատասխանատվության չկատարում է, սա մարդուն՝ որպես զոհ դիտարկելու միտումն է, որն անթույլատրելի է»,- նշեց նա։

 

«Պետք է խոսքը գնար ավելի շուտ պետության կողմից ջանքերի և քայլերի մասին՝ այդ մարդկանց գերությունից օր առաջ, ժամ առաջ ազատելու մասին։ Այսինքն՝ իշխանությունն ամենաբարձր մակարդակով պետք է հենց այդ պատասխանատվության գիտակցումով հանդես գա և ոչ թե մեղավորներ փնտրելու։ Իսկ եթե մեղավորներ փնտրելու հարցը կա, առաջին մեղավորը զինվորական ծառայության կազմակերպողն է՝ Գլխավոր շտաբն ու շտաբի պետը և դրանից ներքև բոլոր հրամանատարական մակարդակները։ Պետության հսկողության տակ են գտնվում զենքով մարդիկ, որոնք հրամանով իրականացնում են պարտականություններ։ Երբ խոսք է գնում հանգամանքների մասին, ապա թիվ մեկ պատասխանատուն պետությունն է, ոչ թե այդ զինվորը, որը գտնվել է այնպիսի հանգամանքներում, որ կամ հանձնվել է թեկուզ, կամ գերեվարվել է։ Եղե՞լ է մի փաստ, երբ ՀՀ զինծառայողը առանց պատերազմական գործողություններին մասնակցելու, գնա կամովին հանձնվի։ Չկա այդպիսի բան։ Եվ նման մոտեցումը նաև անմարդկային վերաբերմունքն է ոչ միայն գերության մեջ գտնվողների, այլ նրանց հարազատների նկատմամբ»,- նշեց նա։

 

Իրավապաշտպանի խոսքով՝ ՀՀ-ն իր քաղաքացիների իրավունքների ու շահերի պաշտպանության հարցում ունի պատասխանատվություն՝ անկախ նրանից այդ քաղաքացին գտնվում է ՀՀ-ում, թե աշխարհի ցանկացած կետում և անկախ նրանից, թե ինչ կարգավիճակում է։ Այս կոնցեպտը եթե չկա, մնացածն արդեն պատասխանատվությունից խուսափելու միտում է։

 

«Բառացիորեն ամիսներ առաջ վարչապետը հայտարարեց՝ մեր բոլոր գերիները հերոսներ են և մի երկու ամիս էլ կդիմանան։ Հիմա այդ ի՞նչ փոխվեց։ Մարդկանց կյանքի, արյան վրա հերոսության ձևակերպումը ամենախայտառակ դրսևորումն է և ամենաանմարդկային։ Երբ հարցեր են առաջանում՝ 24 հոգին ո՞նց է անհետ կորել, 12 հոգին ո՞նց են գերի ընկել, այդ հարցերի պատասխանները ոչ թե գերի ընկածների կամ անհետ կորածների մոտ է, այլ զինվորական հրամանատարությանը պետք է ուղղել։ Կանչել և ուղղակի ուսադիրները պոկել»,- հավելեց Սաքունցը։

 

Ըստ նրա՝ Գլխավոր շտաբի պետը, ԱԱԾ հակահետախուզությունը պետք է Ազգային ժողով հրավիրվեն ու հանրությանը բացատրություն տան՝ ի վերջո՝ ինչպե՞ս եղավ, որ մարդիկ գերեվարվեցին։

 

lragir.am

views: 51

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color