Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Ազգային անվտանգության ծառայությունը ՖՍԲ, ԿԳԲ, ԳՌՈւ համակարգերից չի ազատվում․ Շատ ավելի վտանգավոր միտում կա

March 6, 2023

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Պարոն Սաքունց, ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել է, որ ոլորտը բարձրակարգ կադրերով համալրելու նպատակով կազմակերպում է ՀՀ քաղաքացիների ուսուցում ՌԴ ռազմաուսումնական հաստատություններում։ Ի՞նչ է սա փաստում։

 

Սա նշանակում է, որ Ազգային անվտանգության ծառայությունը ՖՍԲ, ԿԳԲ, ԳՌՈւ համակարգերից չի ազատվում։ Կադրային պոտենցիալն իրենց մոտ են պատրաստում՝ նաև հաշվի առնելով այդ մարմինների պոտենցիալը։ Իսկ այդ մարմինները ոչ միայն ուսուցմամբ են զբաղվում, այլ նաև անպայման «վերբովկա»-ի ուղղությամբ են աշխատում։ Բնականաբար, այս պայմաններում ազգային անվտանգության տեսակետից ռիսկերը ոչ թե նվազեցվում են, այլ մնում են։ Երկրորդ, շատ ավելի վտանգավոր միտում կա։ Ազգային անվտանգության ոլորտի մասնագետները, որոնք կրթություն պետք է ստանան, նրանք նաև մեծ դեր ունեն հակահետախուզության, արտաքին հետախուզության բնագավառներում։ Այսինքն՝ ստացվում է, որ հետախուզական տվյալների պաշտպանվածությունը դարձյալ ռիսկի տակ է դրվում։ Նաև ստացվում է, որ մենք ՖՍԲ-ի ու ԳՌՈւ-ի նման ահաբեկչական գործողություններ իրականացնող կառույցների համար տեղական աջակիցների մի ամբողջ բանա՞կ ենք պատրաստում։

 

Շատ է խոսվել այն մասին, որ հայկական բանակի, ուժային կառույցների բարեփոխումները չպետք է արվեն ռուսական մոդելով։ Ի՞նչ այլ հնարավորություններ կան, որոնք Հայաստանի իշխանությունները չեն օգտագործում։

 

Ռուսական մոդելը մի բան է, բայց ռուսական արժեհամակարգի մեջ լինելը բոլորովին այլ բան է։ Արժեհամակարգն է արմատապես տարբեր, որին հենց հիմա արդեն մենք ականատես ենք։ Այդ պետությունն իր ամբողջ կառույցներով, հանձինս իր զինծառայողների բարբարոսությունների, որոնք տեսել ենք Չեչնիայում ու հիմա տեսնում ենք Ուկրաինայում, դա այն արժեհամակարգը չէ, որը կարող է ընդունելի լինել Հայաստանի համար։ Ինչ վերաբերում է այլ հնարավորություններին, դրանք շատ են։ Նախ ռազմական ու ազգային անվտանգության կրթության սեփական համակարգը պետք է ձևավորել։ Եվ դրա համար որևէ սահմանափակում չպետք է ունենալ։ Իրավական, ժողովրդավարական պետությունների՝ անվտանգության ապահովման տեսակետից փորձառություն ունեցող կառույցների կրթական համակարգերի հետ պետք է համագործակցել։ Չեմ ասում, որ միանգամից հայ մասնագետներին պետք է ուղարկել Կենտրոնական հետախուզական վարչություն, խնդիրն այն է, որ պետք է ուսումնասիրել, համագործակցել ու սեփական կրթական կառույցներն ստեղծել։ Այսպես թե այնպես, դու պետք է ունենաս սեփական կառույցներ։ Մասնագիտական կրթությունը պետք է հենվի ազգային անվտանգության պահպանման սկզբունքների հիման վրա և ինքն էլ պետք է անվտանգության խնդիրները լուծած կառույց լինի, պաշտպանված լինի հնարավոր ներխուժումներից։

 

Քանի դեռ մնում ենք ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ կազմում, այս իրավիճակն է։ Այդ քայլերը պետք է արվեն, որպեսզի իրապես ազատ զգաս քեզ։ Քանի դեռ իշխանություններն այս ճանապարհով կգնան, մեր անվտանգության սպառնալիքները կմնան, և մենք կմնանք խոցելի։

views: 98

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color