Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է ԱՍՀ նախարարության 2025թ․ բյուջետային հայտը

Հուլիսի 26-ին տեղի է ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։ Նիստում քննարկվել է ԱՍՀ նախարարության 2025 թբյուջետային հայտը։

 

ՀՔԱՎ գրասենյակից նիստին մասնակցել է Կազմակերպության Սոցիալ-առողջապահական ծառայությունների մշտադիտարկման բաժնի համակարգող Մարիետա Թեմուրյանը։ Վերջինս ներկայացրել է Կազմակերպության դիտարկումները հավասար հնարավորությունների ապահովման ոլորտի վերաբերյալ՝ մտահոգություններ հայտնել մասնավորապես այն մասին, թե 2025-ի բյուջեի բաշխումը որքանով է բխում ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունից, որքանով են հաստատությունների վերանորոգման և համայնքահենք ծառայություններին ուղղվող ծախսերը բալանսավորված ու ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի փիլիսոփայությանը համապատասխան։

 

Նիստի մասին պաշտոնական հաղորդագրությունը  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում։

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր