Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ հիմա տեսեք՝ գնդապետ Աշոտ Վանյանը, որը նաև համարձակություն է ունեցել, ի տարբերություն շատ լռողների, հայտնել Լեռնային Ղարաբաղից Մարտի 1-ին զորքերի տեղափոխման մասին, այլևս համարվում է չպահանջված նոր, ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությունում, հեռացվում է աշխատանքից:
Իսկ ժողովրդի դեմ ակնհայտ, անթաքույց գործողությունների դիմաց և հեղափոխությունը մերժած ՌՈ-ի պետը հանգիստ պաշտոնավարում է:
Աբսուրդն էլ ինչպես է լինում:
Պաշտպանության նախարար պարոն Տոնոյանը չգիտի՞, թե ով է ՌՈ-ի ներկայիս պետը»: |