Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Պետք չի արջի ծառայություն մատուցել կառավարությանը». Արթուր Սաքունց

August 17, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները պետք է կատարեն ժողովրդի մեծամասնության հետ ազատ և արդար ընտրությունների արդյունքում «կնքած պայմանագրով» իրենց պարտավորությունները.

 

1) արդյունավետ պառլամենտական հսկողություն իրականացնել գործադիր իշխանության գործունեության նկատմամբ,

 

2) արմատապես փոխեն պետության զավթման նպատակով ընդունված օրեսնդրությունը, վերացնելու համար մարդու իրավունքների իրականացմանը խոչընդոտող նորմերը,

 

3) հետամուտ լինեն հասարակության համար բաց, թափանցիկ և հաշվետու կառավարման սկզբունքներին,

 

4) հանրային շահը վեր դասել թիմային փակ և բաց շահերից, չխուսափել հանրության շրջանում ձևավորված, քննարկվող հարցերը, քննադատական հարցերը բարձր ամբիոնից հնչեցնելուց։

 

Մի վախեցեք ազատ ու նախաձեռնող լինելուց, եթե նույնիսկ դա դուր չգա կառավարությանը։ Եղեք անկեղծ, ազատ, որն ամենամեծ աջակցությունը կլինի ոչ միայն կառավարությանը, այլ որ ավելի շատ կարևոր է հեղափոխություն իրականացրած ՀՀ քաղաքացիների համար։

 

Միայն այս դեպքում կկարողանաք երաշխավորել և ապահովել թե՛ պառլամենտի, թե՛ կառավարության ընտրությունների արդյունքում ձեռք բերած, սկզբնական լեգիտիմության շարունակականությունը, հանրային վստահությունը ժողովրդավարական և իրավական պետության վերականգնման ուղղությամբ ջանքերի և գործողությունների նկատմամբ։

 

Պետք է արմատապես փոխել պետության զավթման ժամանակաշրջանում «պառլամենատական մեծամասնությունն սպասարկում է գործադիր իշխանությանը» տրամաբանությունից, և ամեն ջանք գործադրել արդյունավետ, վստահելի, գործադիր իշխանությանը հակակշռող, զսպող, վերահսկող պառլամենտի կերպարը ձևավորելու ուղղությամբ։ Կառավարության լեգիտիմության երաշխավորումը Ձեր լռությամբ չի կարող ապահովվել, այլ Ձեր յուրաքանչյուրիդ ազատ և անկաշկանդ խոսքով, դիրքորոշումներով և Ձեր ընտրողների հանդեպ պատասխանատվության գիտակցմամբ։

 

Դուք պատասխանատու եք, առաջին հերթին ոչ թե կառավարության, այլ Ձեր ընտրողների առջև։

 

Պետք չի արջի ծառայություն մատուցել կառավարությանը»։

 

 
views: 392

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color