Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Այո՛, շատ ճշմարիտ խոստովանություն է». Արթուր Սաքունց

December 17, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀԿ-ի կողմից զավթված պետության՝ ավազակապետության արժեհամակարգային հիմնավորումը և անատոմիան...

 

«Մի ամիս մի կամերում նստենք»...

 

Այս արտահայտությունն իր ողջ էությամբ քրեական մտածելակերպի և հակամշակույթի արտահայտությունն է, որը բնորոշ է եղել ՀՀԿ էլիտային և ՀՀԿ փիլիսոփայությանը: Այո՛, շատ ճշմարիտ խոստովանություն է. մի ողջ պետություն վեր էիք ածել մի մեծ զոնի իր նայողով՝ ձեր նախագահով: Եվ այդ պետությունը՝ ձեր պատկերացմամբ զոնը, բաժանել էիք առանձին կամերաների, որոնցից ամեն մեկը, հանձինս ձեր նմանների (լիսկա, լֆիկ, թոխմախ, նեմեց, սասի արտակ, շշի մելո, դոդ, ալրաղացի լյովա և այլն), ուներ իր կամերի նայողները:

 

Եվ հարցերը լուծվում էին ռազբորկաների օբշչակի պանյատներով...

 

Ու այսքանից հետո, դեռ մի համարձակվում եք գրագետ հայերենով խոսել ու ինչ-որ մտքեր արտահայտե՞լ... Ինչքան էլ չարչարվեք ոսկեղենիկ հայերեն բառեր արտասանել, միևնույն է մտածելակերպը մնում է քրեական...»:

 

 

mamul.am

views: 454

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color