Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրենքի առջև բոլորը հավասար են, չէ՞։
Մյուս կողմից էլ՝ չգիտեի, որ մեր զինվորական բարձրաստիճան սպաներն այնքան բարձր աշխատավարձ են ստանում, որ կարող են նման դղյակ կառուցել։
Դե բիզնեսով զբաղվելու ոչ ժամանակ ունեն, ոչ էլ իրավունք, չէ՞։
Բոլոր դեպքերում, պետք է շնորհավորել նորապսակներին, ի վերջո նոր ընտանիք են ձևավորում, կորոնավիրուսից վարակվելու դեպքում էլ բարեհաջող առողջացում, իսկ հարսանիքի մյուս մասնակիցներին էլ` կորոնավիրուսի վարակից տուժածներին էլ համբերություն, դիմանան, սպասեն իրենց հերթին. դե մոտ 200 հոգի կա մինչև իրենց հասնի հերթը»։
|