Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Տեղական նշանակության, կրիմինալ և թաղային հեղինակությունների գործոնները կարող են անվերահսկելի լինել

March 20, 2021

News

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Մեդիա կենտրոնի» մարտի 19-ին կազմակերպած «Արտահերթ ընտրություններ այդ ու՞ր՝ առանց Ընտրական նոր օրենսգրքի» թեմայով քննարկման բանախոսներն էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, «Թրասնփարենսի ինթերնեշնլ» հակակառուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

 

«Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները անհրաժեշտ էին քաղաքական ճգնաժամի լուծման համար, իսկ իմ համոզմամբ՝ քաղաքական ճգնաժամի բուն էությունը կայանում է նրանում, որ պատերազմից հետո, ըստ էության, պետությունը, ունենալով լուրջ մարտահրավերներ և լուրջ խնդիրներ, Ազգայիn ժողովը չդարձավ այն հարթակը՝ քաղաքական մարմինը, որը պետք է ապահովեր քաղաքական քննարկումներ, քաղաքական մտքի ձևավորման հարթակ հանդիսանար»,- ասում է Սաքունցը։

 

Ըստ Սաքունցի՝ առավել քան պահանջված է արտահերթ ընտրությունների անցկացումը, որպեսզի բոլոր հակասահմանադրական կոչերը՝ իշխանությունը զավթելու, չեզոքացվեն և տեղափոխվեն սահմանադրական դաշտ։ 

 

«Արտահերթ ընտրությունների ազատ և արդար իրականացման, կազմակերպման երաշխիքը կարող է հանդիսանալ նոր ընտրական օրենսգրքի ընդունումը կամ ընտրական օրենսգրքում փոփոխությունների կատարումը»,- նշեց Արթուր Սաքունցը։

 

Նրա խոսքով՝ քաղաքական գործընթացների մեջ տեղային գործոնները մասնակցություն են ունենում, այնինչ պետք է միայն քաղաքական գործոնները և ընտրողների կուսակցությունների օգտին քվեարկությունը նշանակություն ունենա այդ գործընթացներում։

 

Անդրադառնալով ռեյտինգային կամ տարածքային մեծամասնական ընտրական սկզբունքին, որը հանդիսանում է քաղաքական ճգնաժամի կարևոր դրսևորումներից մեկը՝ Արթուր Սաքունցը նշեց, որ «Տեղական նշանակության, կրիմինալ և թաղային հեղինակությունների գործոնները կարող են անվերահսկելի լինել», ինչն էլ կասկածի տակ է դնում առաջիկա արտահերթ ընտրությունների ազատ և արդար լինելը։

 

Համակարծիք լինելով բանախոսների հետ՝ Սաքունցը ասաց «Որևէ քաղաքական համաձայնություն՝ սկզբունքներից խեղման կամ սկզբունքների դավաճանության,  սկզբուnքներից նահանջի հաշվին անթույլատրելի է, և դա ավելի շատ խոսում է այդ քաղաքական ուժի այլևս շատ արմատական տրանսֆորմացիայի մասին»։

 

views: 152

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color