Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Գերատեսչությունները պետք է առերեսվեն առաջարկություններ ներկայացնողների հետ. մարդու իրավուքների խնդիրները անհրաժեշտ է համակարգային լուծում տալ

May 6, 2021

News

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Մեդիա կենտրոնի «Մարդու իրավունքների խախտումները պատերազմից հետո. կա՞ ռազմավարության վերանայման անհրաժեշտություն» թեմայով կազմակերպած քննարկման բանախոսներն էին  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, Արդարադատության նախարարության Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Թագուհի Հարությունյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյան։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մշտապես անդրադարձել է պատերազմի հետևանքով ստեղծված անվտանգային մարդասիրական ճգնաժամային պայմաններում քաղաքացիների նկատմամբ իշխանությունների պարտավորություններին և դրանցում առկա խնդիրներին։ 2020-2022 թթ մարդու իրավունքների ռազմավարական մարտավարության մասին խոսելով՝  Ա․ Սաքունցը կրկին նշեց, որ պետությունը ունի պարտավորություներ, որ պետք է կատարի ամենօրյա կառավարման ռեժիմով, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ, միջազգային պարտավորություններով և օրենքներով, իսկ  ռազմավարության նպատակն է լուծումներ տալ մարդու իրավունքներին խոչընդոտող, դրանց իրականացմանը արգելափակող խնդիրներին՝ տալով համակարգային լուծումներ և իրավական կարգավորումներ։

 

Անդրադառնալով արտակարգ ռեժիմի հետ կապված համակարգային խնդիրներին՝ Ա․ Սաքունցն ասաց, որ արտակարգ դրության ռեժիմի մասին օրենքը չերաշխավորեց մարդու իրավունքների պաշտպանությունը կորոնավիրուսային  համավարակով պայամանավորված նոր իրավիճակում քանի որ Պարետի ընդունած որոշումների մի մասը սահմանափակել են մարդու իրավունքները այդ թվում ՝ խոսքի, հավաքների ազատության,  աշխատանքային, սոցիալական և կրթական։ Այսպես, ըստ Ա․ Սաքունցի՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի իրականացման ընթացքում բացահայտված մարդու իրավունքների խնդիրների հետ կապված համակարգային լուծումներ տալու նպատակով ռազմավարության մեջ փոփոխություններ պետք է կատարվեն մարդու իրավուքները չպետք է դադարեն գործել սահմանափակումներով։

 

Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների հետ կապված  հարցերը նույնպես պետք է իրավական կարգավորումներ ստանան, որպեսզի դրանք կախված չլինեն կառավարության ցանկությունից։

 

ՀՔԱՎ նախագահ Ա․ Սաքունցը, կարևորելով ռազմավարության իրականացման մասին քննարկումները, նշեց «․․․առնվազն առցանց տարբերակով պետք էր, որ ռազմավարության առանձին կետերի, նոր առաջարկությունների շուրջ քննարկումներ անցկացվեն շահագրգիռ կողմերի հետ ․․․ ընդհանրապես ցանկացած նախագծերում և ծրագրերում պետք է շահագրգիռ կողմերի բովանդակային մասնակցայնությունը երաշխավորված լինի․դա լինի գործելակերպ, աշխատելակերպ փաստաթղթերի ձևակերպման, նախագծերի հարստացման և ընդհանրապես կազման տեսակետից»։ 

 

Ա․ Սաքունցի խոսքերով՝ այս ռազմավարությունը  չպետք է մեկուսի դիտարկվի, այլ ամբողջության մեջ՝ փոխկապակացված մնացած ռազմավարությունների հետ։ Մի դրական փոփոխությունը չպետք է կասկածի տակ դնի մյուսի հաջողության երաշխավորվածությունը։

 

Այսպես, խոսելով արդարատության նախարարության՝ որպես համակարգող գերատեսչության, որը այլ գերատեսչությունների հետ խորհրդակցում է առաջարկները, որոնք վերաբերում են  նրանց գործողությունների տիրույթին՝ կարևորեց առաջարկների շուրջ քննարկումներում գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությունը «գերատեսչությունները չպետք է թաքնվեն արդարադատության նախարարության թիկունքում, պետք է առերեսվեն առաջարկությունների ներկայացնողների հետ, կամ այդ առաջարկությունների քննարկման ժամանակ անմիջականորեն հանդես գան՝ ներկայացնելով իրենց առաջարկությունները, հիմնավորումները, դիտարկումները, տեսակետները»։

 

Բացի այդ, պետության վարքագիծը պետք է կանխատեսելի լինի, ինչի համար  մարդու իրավունքների ռազմավարության մեջ պետք է ամրագրել, կատարելագործել կամ փոխել գործող մեխանիզմները, որ պետությունը իր պարտականությունների կատարման վերաբերյալ իրազեկի և մասնակից դարձնի։ 2020 թվականի ընթացքում երկու լուրջ մարտահրավերների հետ կապված ` արտակարգ և ռազմական դրությունների,  բացահայտվեցին մարդու իրավունքների այն խնդիրները, որոնք պետք է համակարգային լուծում ստանան՝ ապահովելու և երաշխավորելու անվտանգային միջավայրը, որը պետության պարտավորությունն է։

 

Քննարկման ամբողջական տեսանյութը․

views: 100

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color