Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Ի՞նչ է նշանակում թքել քաղաքացու վրա. Ալեն Սիմոնյանը պետք է ներողություն խնդրի․ Սաքունց

April 3, 2023

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Ալեն Սիմոնյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի այն քաղաքացուց, ում դեմքին այսօր թքել է․ MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

 

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի եւ քաղաքացի Կարեն Մկրտչյանի միջեւ միջադեպ է տեղի ունեցել, երբ վերջինս իշխանության ներկայացուցչին տեսնելիս անվանել է նրան դավաճան։ ԱԺ նախագահը հրահանգել է իր անվտանգության աշխատակիցներին բռնել այդ քաղաքացուն, իսկ ինքը, մոտենալով Մկրտչյանին, նվաստացրել է վերջինիս՝ հայհոյելով ու թքելով քաղաքացու դեմքին։ Ըստ ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի՝ հայհոյելուց ու թքելուց հետո Սիմոնյանի թիկնապահներն այնքան ժամանակ են պահել Կարեն Մկրտչյանին, մինչեւ ժամանել են ոստիկանները ու նրան տեղափոխել բաժին, որտեղ Կարենի անձը ճշտելուց հետո՝ բաց են թողել։ Արթուր Սաքունցը նկատում է՝ պաշտոնատար անձը իրավունք չունի այդպես վարվել որեւէ քաղաքացու նկատմամբ։

 

- Պարոն Սաքունց, այս իշխանությունները Հայաստանը հռչակել են ժողովրդավարության բաստիոն, ի՞նչ կասեք այս միջադեպի առնչությամբ։ Ի դեմս Ալեն Սիմոնյանի՝ այսպիսի՞ն պետք է լինի ժողովրդավար երկրի ԱԺ նախագահը։

- Ժողովրդավարը պաշտոնատար անձի վարքով չի որոշվում, այլ չափորոշիչներ կան, բայց անկախ նրանից, թե ինչպես են դիմում իշխանություններին, պաշտոնատար անձի կողմից քաղաքացու նկատմամբ նման պահվածք չպետք է լինի։ Պաշտոնյան պետք է հանդուրժողականություն դրսեւորի ամենաքննադատական, սուր կարծիքների հանդեպ։

 

- Ինչո՞ւ է իշխանության ներկայացուցիչը այդպես փորձում լռեցնել քաղաքացուն։

- Դավաճան արտահայության համար նախ հասկանանք՝ թքելը ո՞րն է, անկախ նրանից պաշտոնատար անձ է , թե ոչ՝ թքել չի կարելի միանշանակ, եթե այդ միջադեպը իհարկե եղել է այնպես, ինչպես ներկայացվում է։ Ինչո՞ւ են տարել այդ քաղաքացուն ոստիկանության բաժին, ի՞նչ հիմքով։ Քաղաքացին կարող է իր կարծիքը հայտնել, գնահատականներ տալ, այս դեպքում՝ իշխանության քաղաքականության նկատմամբ։ Եթե անգամ անձնական վիրավորանք լինի, այդպիսի վարքագիծ չպետք է դրսեւորվի։

 

- Իրավապահ մարմինները պե՞տք է քննության առարկա դարձնեն Ալեն Սիմոնյանի վարքագիծը։

- Թքելու համար, որքան գիտեմ, վարչական պատասխանատվություն կա։ Իսկ քաղաքացուն, որ բերման են ենթարկել, արձանագրության մեջ գրել են, որ Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանե՞լ. ես չգիտեմ, թե ինչ հիմքով են այդ քաղաքացուն տարել։

 

-Ըստ երեւույթին՝ պաշտոնատար անձի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։

- Ես ուզում եմ այստեղ հիշեցնել, որ երբ նախագահ Ջորջ Բուշի ուղղությամբ մի քաղաքացի կոշիկ նետեց, դա համարվեց սպառնաիք, ոտնձգություն եւ անվտանգության աշխատակիցները նրան անմիջապես վնասազերծեցին։ Դավաճան խոսքի համար, նորից եմ կրկնում, պաշտոնատար անձը չպետք է նման վարքագիծ դրսեւորի քաղաքացու նկատմամբ։

 

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում առհասարակ Ազգային ժողովում տեղի ունեցող հաճախակի դարձած ծեծկռտուքները։ Վլադիմիր Վարդանյանին հարվածած ընդդիմադիր պատգամավորը ձերբակալված է, մինչդեռ իշխանական Վահագն Ալեքսյանյանի նկատմամբ պատիժ չկիրառվեց, երբ վերջինս իսկական մարտադաշտի վերածեց ԱԺ նիստերի դահլիճը։

- Բռնությունը չի կարող արդարացում ունենալ, հատկապես Ազգային ժողովում։ Ես ուզում եմ հիշեցնել Սասուն Միքայելյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ տեղի ունեցածը, երբ Միքայելյանը հարվածեց Մարուքյանին։ Երբ Սուրիկ Խաչատրյանը Սիլվա Համբարձումյանին մեկ ապտակ տվեց, Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում ընդունեց առ այն, որ մեկ հարվածը քրեորեն պատժելի արարք չէ։ Ես պնդել եմ, որ պետք է Աժ-ում ստեղծվի բազմակուսակցական էթիկայի հանձնաժողով, որի մասին չեն խոսում ո՛չ իշխանական, ո՜չ ընդդիմադիր պատգամավորները։ Այն պետք է լինի ու գործի որպեսզի անպատժելիության մթնոլորտ չլինի։ Սա քաղաքակն մշակույթ է, որը ցավոք չի ձեւավորվում։

 

Լրատվամիջոցը՝ mediahub.am

Լիա Սարգսյան

views: 120

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color