Իրավապաշտպան Արթուր Սաքունցը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մաֆիոզ սկզբունքներով և նպատակներով գործող միավորմանը բացի հենց մաֆիայից այլ կերպ անվանելը անհեթեթություն է։
Առավել անհեթեթ է պետությունը մաֆիայից ազատագրելուց հետո նրան ընդդիմություն կոչել ու քաղաքական գործընթացներում մաֆիայի մասնակցության հետ կապված լուրջ դատողություններ անել։
Քրեական հակամշակույթից պետք է ազատել նաև կոնկրետ քաղաքական համակարգը, և քաղաքական համակարգի ձևավորման, վերականգնման օրակարգային առանցքային խնդիրը դրանում է, որի լուծմանը պետք է հասնել։
Չպետք է շփոթվել, երբ մաֆիայի ներկայացուցիչներն ու սպասարկողները կրում են սպիտակ վերնաշապիկ, փողկապ, կոստյում, օգտագործում են գրագետ խոսքեր, անգիր արած մտքեր են շռայլում, նաև մտածելու կարողություն են դրսևորում։ Մաֆիան էլ կարիք ունի ուղեղի և վերլուծության, ախմախներ չեն։
Մաֆիայի բացահայտիչներն են նրանց գործողությունների բնույթը, նպատակները, հիմնական գործիքները, կենսագրությունն ի վերջո։
Որպես մաֆիայի ներկայացուցիչներ և սպասարկողներ կարող են լինել և համալսարանական կրթություն ունեցողը, և դիվանագետը, և բանվորը, և բժիշկը, և շինարարն ու ինժեները, փաստաբանը, ոստիկանը, դատավորն ու դատախազը։
Տեսքին մի շփոթվեք ու տուրք մի տվեք տարատեսակ վկայականներին, դիպլոմներին։
Հիշեք հայտնի ծովահրեշին` իր բազմաթիվ շոշափուկներով։
Աղետ է ոչ միայն մաֆիային իշխանություն ունենալը, այլև ընդդիմություն համարելը։
Հանցավոր կազմավորումը քաղաքական բնույթ չունի և չի կարող ունենալ, և պետք է կիրառել բացառապես իրավական գործիքներ և միջոցներ»։