Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Վեթինգ պետք է արվի, միանշանակ». Սաքունցը Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մասով վտանգ չի տեսնում

July 16, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը

 

- Պարո՛ն Սաքունց, Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ նշվում է, որ Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի դատավոր-անդամ բառախաղը, և Սահմանադրական դատարանի դատական կազմի հետագա պաշտոնավարումը Վենետիկի հանձնաժողովում համարում են «հստակ» և «աներկբա»։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում։

 

- Ոչ մի վտանգ չեմ տեսնում, իշխանությունը պետք է կարողանա ակտիվ աշխատել և իր մոտեցումները հիմնավորել։ Իսկ որ վեթինգ պետք է արվի, միանշանակ է։ Ինչ վերաբերում է ՍԴ դատավոր թե անդամ մեկնաբանություններին, բազմիցս ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ պետք է փոխել Սահմանադրությունը, ընդունել լեգիտիմ Սահմանադրություն և այս բոլոր տարընթերցումներին վերջ տալ։

 

Այս Սահմանադրությունը Սերժ Սարգսյանը ձևավորել էր իր իշխանության շարունակականությունն ապահովելու համար, հիմա պետք է ձևավորել ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության պահանջներին համապատասխանող Սահմանադրություն և առաջ շարժվել։

 

- Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ անդրադարձ կա վեթինգին և նշված է, որ ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։ Իշխանության ներկայացուցիչներն էլ հայտարարում են, բառը փոխում ենք, բայց բովանդակությունը կիրականացնենք։ Որքանո՞վ, ըստ ձեզ, դա արդյունավետ կարող է լինել։

 

- Կարող է վեթինգի իրականացման համար անհրաժեշտ գործիքակազմն ընդունվի և որպես ԲԴԽ-ի գործիքակազմ հաստատվի ու իրականացվի, բայց այստեղ մենք գործ ունենք ԲԴԽ-ի լեգիտիմության հետ, որը չլուծվեց Դատավորների ընդհանուր ժողովի վերջին հանդիպման արդյունքում։

 

Չպետք է հապաղել վեթինգ իրականացնելուց և դատական համակարգը զտելուց այն բոլոր դատավորներից, որոնք իրենց գործունեությամբ և իրենց գույքով, ունեցվածքով վստահություն չեն ներշնչում։ Այսինքն՝ պետք է ստեղծել բոլորովին այլ մարմին, որը կիրականացնի վեթինգ։ Եվ ոչ միայն դատարանում, այլ նաև դատաիրավական ոլորտի մյուս մարմիններում։

 

- Կարծում եք՝ այդ քայլերն ուշացա՞ծ են։

 

- Իմ համոզմամբ՝ ոչ թե պետք է ամեն մի նման հրապարակմանն ամեն անգամ արձագանքել, այլ հստակ գործողություններ իրականացնել, որոնց համար կան պատշաճ հիմքեր։ Դատական իշխանությունը վստահություն չի վայելում և չի վայելելու։ Նման համակարգի մեկ օր անգամ գոյության շարունակությունը վտանգի տակ է դնում Հայաստանում դատական իշխանության ձևավորման հանդեպ վստահությունը։

 

- Իշխանությունը նաև սահմանադրական փոփոխությունների չի գնում։ Նշում են, որ աստիճանաբար պետք է առաջ գնան, տեքստ պետք է գրեն։

 

- Ես հասկանում եմ, որ կարող են հավաքել, ի մի բերել ինչ-որ խնդիրներ, որոնց լուծումը պետք է Սահմանադրության մակարդակով տրվի, չնայած մենք բազմաթիվ գնահատականներ ունենք Սահմանադրության մակարդակով գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ և պետք չէ ամեն անգամ նորից ապացուցել այն, ինչ բազմիցս ապացուցված է։ 

 

Բայց եթե նույնիսկ այդ ճանապարհով ենք գնում, այդ դեպքում էլ հստակ ժամանակացույցը պետք է տեսանելի ու հասկանալի լինի։ Դրա սկզբնական քայլը կլիներ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ստեղծումը։

 

Զուգահեռաբար պետք է անպայման քաղաքական գնահատական տրվի, որ նախկին իշխանության ներկայացուցիչներն ամեն անգամ, երբ փորձեն ինչ-որ գործողություններ կատարել, իմանան, որ իրենց գործողություններին արդեն տրված է քաղաքական գնահատական։ Նացիստական իշխանության ներկայացուցիչները չեն կարող ժողովրդավարական Գերմանիայի վերաբերյալ որևէ գնահատական տալ և չէին էլ կարող տալ։ 

 

- Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է նաև ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ ՍԴ անդամները պետք է պաշտոնավարեն մինչև իրենց ժամկետի ավարտը։ Եթե շեղում տեղի ունենա նրանց դիրքորոշումից, կստացվի, որ մենք մեր միջազգային հանձնառություններից հե՞տ ենք կանգնում։

 

- Ո՛չ, միջազգային հանձնառությունները գտնվում են իրավական, ժողովրդավարական պետության տրամաբանության շրջանակներում։ Այս Սահմանադրությունը չի ապահովում, որ Հայաստանի իշխանությունները գտնվեն ժողովրդավարական և իրավական պետության տրամաբանության շրջանակներում։

 

Սա պետք է հստակ լինի։ Պետք է ազատվել ժողովրդավարական, ինքնիշխան, սոցիալական ու իրավական պետության սկզբունքները չապահովող Սահմանադրության կապանքներից։ 

 

- Այդ կապանքնե՞րն են խանգարում իշխանությանը դատական համակարգի բարեփոխումներ իրականացնելու համար։ 

 

- Իշխանությունը պետք է գիտակցի, որ այս Սահմանադրությունը չի կարող ապահովել ժողովրդավարական ու իրավական պետություն։ Այն ընդհանրապես սահմանափակելու է ժողովրդավարական ու իրավական պետության ձևավորմանն ուղղված քայլերը։ 

 

medialab.am

views: 1011

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color