Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Հայաստանի դատախազությունը պաշտպանում է պայմանագիրը խախտած ռուսական կողմին

December 20, 2018

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Դեկտեմբերի 2-ին Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմական կայանի զինծառայողը դաժան ծեծի է ենթարկել Սլաբոտկա կոչվող թաղամասում քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի բանվոր կանանցից մեկին: Արդյունքում 57-ամյա Ջուլիետա Ղազարյանը մահացել է, սակայն ռուսաստանյան զինծառայողը չի ձերբակալվել հայաստանյան իրավապահների կողմից, այլ պահվում է 102-րդ ռազմակայանի տարածքում, ինչը հակասում է մի շարք հայ-ռուսական պայմանագրերի:

Այս մասով դեկտեմբերի 12-ից մեծ աղմուկ բարձրացավ և խնդիրը մեկնաբանեցին հայաստանյան մի շարք կուսակցություններ, վարչապետ Փաշինյանն ու Երևանում ՌԴ դեսպանատունը:

Դեկտեմբերի 19-ին ՀՀ դատախազությունը վերջապես արձագանքեց բարձրացվող հարցադրումներին՝ փորձելով տալ պարզաբանում: Դրանում, մասնավորապես, նշվում է, որ հանցագործության մեջ մեղադրվող և 102-րդ ռազմակայանում պահվող ռուսաստանյան զինվորականը չի կարող փոխանցվել հայկական իրավապահներին, քանի որ դա «հակասում է ՌԴ օրենսդրությանը»:

Հավանաբար, դատախազությունում նկատի ունեն ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածը, ըստ որի «Ռուսաստանի քաղաքացին չի կարող Ռուսաստանի տարածքից էքստրադիցիայի ենթարկվել կամ հանձնվել այլ պետությանը»:

Այլ կերպ ասած, ՀՀ դատախազությունը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի տարածքը համարում է Ռուսաստանի Դաշնության տարածք: Այնինչ, թե 1995 թվականին ստորագրված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագիրը և թե դրան հաջորդող այլ համաձայնագրեր հստակ ենթադրում են, որ 102-րդ ռազմակայանը տեղակայված է Հայաստանի Հանրապետության տարածքում և որևէ տեղ որևէ նշում չկա այն մասին, որ ռազմակայանը Ռուսաստանի Դաշնության տարածք է:

Այսինքն` հանցագործության մեջ մեղադրվող ռուսաստանյան զինվորականը ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի տարածքում է, հետևաբար ՌԴ սահմանադրության արգելքը չի տարածվում նրա վրա:

102-րդ ռազմակայանի տարածքում ռուսաստանյան օրենսդրությունը գործում է ճիշտ այնքան, որքան դա ամրագրված է միջպետական համաձայնագրերով: Իսկ «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» 1997 թվականի համաձայնագրի 4-րդ հոդվածն ասում է, որ «Ռուսաստանյան ռազմական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից ՀՀ տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը` ՀՀ օրենսդրության կիրառմամբ»:

Հետևապես, ռուսական կողմը իրավունք չունի խոչընդոտելու Հայաստանում իրականացվող քննությանը՝ այդ թվում մեղադրվող զինվորականին պաշտպանելու եղանակով:

Նշենք, որ շատ նման իրավիճակ էր ստեղծվել 2015 թվականի հունվարին, երբ Ավետիսյանների ընտանիքին սպանած Վալերիյ Պերմյակովին հայկական կողմին չփոխանցելն արդարացվում էր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից՝ կրկին հիմք ընդունելով ՌԴ Սահմանադրությունը։

www.Fip.am

views: 929

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color