Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Հոգեկան առողջության ոլորտի ՀՀ օրենսդրությունը չի համապատասխանեցվել ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին

August 18, 2020

Activities | Project։ Stability of HCA Vanadzor in the light of democracy and human rights challenges in the Republic of Armenia 2020 | Publications | News | State Institutions | Information Campaign | Civilian Oversight and Monitoring

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

ՀՀ հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարության առաջին նպատակը, որով նախատեսվում էր ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնել ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին, ընդհանուր առմամբ չի իրագործվել։

 

Այս եզրահանգմանն է եկել ՀՔԱՎ-ը՝ Ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների իրականացման մշտադիտարկման արդյունքում։

 

Այս նպատակի իրականացմանն ուղղված 5 գործողություն էր նախատեսված, որոնք բոլորն էլ կամ թերի են իրականացվել, կամ ընդհանրապես չեն իրականացվել։

 

ՀՀ Կառավարությունը 2014 թվականի ապրիլի 17-ին ընդունեց հոգեկան առողջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կարևոր որոշումներից մեկը՝ հաստատելով Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարությունը և ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը։

 

Այդ փաստաթուղթը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովմանն ուղղված առաջին համապարփակ փաստաթուղթն էր, որը ներառում էր միջոցառումներ՝ ուղղված օրենսդրական բարեփոխումներին, մարդկային ներուժի ապահովվածությանը, մասնագետների կրթությանը, հոգեկան առողջության ծառայությունների ապահովմանը, հանրության իրազեկության բարձրացմանը։

 

Ռազմավարության նպատակն է՝ «հոգեկան առողջության պահպանման և բարելավման համակարգի զարգացումը և բնակչության հոգեկան առողջության խնդիրների առաջացման կանխարգելումը»: Նշված հիմնական հեռահար նպատակին հասնելու համար Միջոցառումների ցանկում նախատեսվել է 7 նպատակ և 32 միջոցառում, սահմանվել են դրանց իրականացման պատասխանատուներն ու համակատարողները, ժամկետները, ակնկալվող արդյունքները և ֆինանսավորման աղբյուրները։


Բոլոր 7 նպատակների իրականացման մշտադիտարկման արդյունքներին և բացթողումների ուղղությամբ ՀՔԱՎ-ի առաջարկություններին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ

 

 

 

views: 257

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color